Փետրվարի 25-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով: Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր:
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես ըմբշամարտիկ: Նախկինում էլ եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:
Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մարզի տարբեր բնակավայրերում պահում կամ կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ։
Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկանության և Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները փետրվարի 24-ին խուզարկություններ կատարեցին Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում, ինչպես և Գուգարք ու Մարգահովիտ գյուղերում։
Ոստիկանությունից հայտնում են, որ միջոցառումները արդյունք են տվել։
«Հայտնաբերվեցին չորս ատրճանակ, ինքնաշեն ինքնաձիգ, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների 126 փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ, սառը զենք, մահակ, պլաստամասե տարաներով վառոդ, մեթադոնի լուծույթ, հոգեներգործուն հաբեր, 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և այլն։ Բացի այդ, հայտնաբերվեցին մեքենայի մասեր ու տնտեսական ապրանք, որոնք, նախնական տվյալներով, գողացված են։
Խուզարկություններից հետո քրեական ոստիկանության, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Լոռիում՝ հայտնաբերելով 22 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, սառը զենքեր, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բերման է ենթարկվել 52 անձ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշում են ոստիկանությունից։
Արմավիրի, Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերից ու մայրաքաղաք Երևանից անդրադարձ է արվել հանրային տրանսպորտի խնդիրներին, ուղևորափոխադրումների պատշաճ իրականացման բացակայությանը: ՀՀ-ում դեռևս կան այնպիսի համայնքներ, որտեղ տարիներ շարունակ առհասարակ չի գործում հասարակական տրանսպորտ:
«Մենք հավատարիմ ենք SWIFT-ից ռուսական որոշ բանկերի անջատմանը: Դա կդադարեցնի նրանց գործունեությունը ողջ աշխարհում և արդյունավետորեն կկանգնեցնի ռուսական արտահանումն ու ներմուծումը»,- ասվում է ԵՀ ղեկավարի Twitter-ի հայտարարության մեջ։ Արեւմտյան երկրները շարունակում են աշխատել SWIFT-ից անջատված բանկերի ցանկի վրա։
Որ բանկերի նկատմամբ նախկինում պատժամիջոցներ են կիրառվել.
ԵՄ — Alfa-bank, Promsvyazbank, Otkritie և Rossiya;
ԱՄՆ — VEB. RF, Promsvyazbank, VTB, Sberbank, Alfa-Bank, Otkritie, Gazprombank, Rosselkhozbank, Novikombank, Sovcombank, MKB;
Մեծ Բրիտանիա — VTB, Promsvyazbank, Rossiya, IS-bank, ChBRR և Genbank;
Կանադա — Sberbank, VTB, Alfa-Bank, VEB: ՌԴ, Օտկրիտիե, Գազպրոմբանկ, Ռոսսելխոզբանկ, Պրոմսվյազբանկ, Սովկոմբանկ:
Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԵՀ-ի և Գերմանիայի բանակցություններից հետո։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ «բոլոր ռուսական բանկերը, որոնք արդեն հայտնվել են միջազգային հանրության պատժամիջոցների տակ, և, անհրաժեշտության դեպքում, ռուսական մյուս բանկերը» կանջատվեն SWIFT-ից։
Արևմտյան երկրները չեն բացառում նոր պատժամիջոցների կիրառումը, եթե Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը չդադարեցվի։
Եվրամիությունը նախօրեին՝ փետրվարի 26-ին, պատժամիջոցներ սահմանեց Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և այլ ռուս քաղաքական գործիչների և պաշտոնյաների դեմ։ Սահմանափակումներ են մտցվել պաշտպանական արդյունաբերության ընկերությունների նկատմամբ. Բրյուսելն ընդլայնել է ֆինանսական և տեխնոլոգիական սահմանափակումները։