Գլխավոր Блог էջ 91

Թեղուտցիները շարունակում են աշխատանք և տնտեսական վնասի փոխհատուցում պահանջել… (տեսանյութ)

Հանքարդյունաբերական, քիմիական աղտոտվածության ռիսկի համայնքներում այլընտրանքային զարգացումը չունի այլընտրանք: Թեղուտցիները շարունակում են աշխատանք և տնտեսական վնասի փոխհատուցում պահանջել…

 

Վանաձորում բացվեց Քաղաքացիական կենտրոն. շուրջ 110 պետական ծառայություն մեկ վայրում. (տեսանյութ)

ՀՀ Արդարադատության նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ փետրվարի 17-ին, Վանաձոր քաղաքում բացվել է Քաղաքացիական կենտրոն: Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում գլխավորությամբ տեղի է ունեցել այս մեծ նախագծի նոր փուլի գործարկումը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՀայՓոստ» ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը և այլ պաշտոնատար անձիք։

Արդարադատության նախարարության և «Հայփոստի» հետ համատեղ ստեղծված Քաղաքացիական կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՔԿԱԳ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:

Առաջիկայում ավելի արդիականացված և շուրջ 350-400 հանրային ծառայություններ մատուցող Քաղաքացիական կենտրոն կբացվի նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ ՀՀ արդարադատության նախարարության և «ՀայՓոստ» ընկերության համագործակցության ամրապնդման նպատակով կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

 

Նորածնի գլխավերևում ժպտում է19-ամյա եղբայրը: 100-ից ավելի որդեկորույս կանայք մայրանալու ուժ են գտել… (տեսանյութ)

Նորածնի գլխավերևում ժպտում է19-ամյա եղբայրը. 100-ից ավելի որդեկորույս կանայք մայրանալու ուժ են գտել…

Նորածնի գլխավերևում ժպտում է19-ամյա եղբայրը. 100-ից ավելի որդեկորույս կանայք մայրանալու ուժ են գտել…
Երկու ամիս առաջ նորածին Մարիայի ճիչը կոտրեց Հովակիմյաննների տան լռությունը։ Մարիայի գլխավերեւում ժպտում է 19-ամյա եղբայրը, որի կյանքն ընդհատվեց 44 օրյա պատերազմում։
41-ամյա կինը՝ Ալլան առանց արցունքի չի կարող պատմել հերոսացած որդու մասին։ Կարող է ժամերով ներկայացնել քսան տարին այդպես էլ չբոլորած որդուն, նրա նախասիրությունները, սիրած աղջկան։ Ալլան հիմա հաճախ է մտածում որդու ընկերուհու ու նաեւ այն աղջիկների մասին, որոնց սիրելիներն այդպես էլ չվերադարձան։ Մարիան Ալլայի երկրորդ դուստրն է։ Ավագն արդեն ուսանողուհի է։
Ալլան ասում է՝ փոքրիկի ծնունդից հետո բոլորը շտապում են տուն: Անկեղծանում է՝ երբ որդու զոհվելուց ամիսներ անց հարազատներն ասում էին, թե չպետք է կոտրվի եւ նորից մայրանա, զարմանում էր։ Հիմա արդեն համոզվել է՝ դստեր չպլանավորված ծնունդը կորստյան ցավը փոքր-ինչ թեթեւացնողն էր։
Որդեկորույս 100 -ից ավելի զույգեր կյանքի կարեւոր որոշում են կայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում.

Սարսափելի ու ողբերգական ավտովթար Աբովյանում…

5 զոհ, 1 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Աբովյան-Արզնի խճուղում

Փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW X5» (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1969 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Պ.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի և 4 ուղևորների (Ա. Պ․, ծնված 1982 թ., Վ․ Պ․, ծնված 2005 թ., Գ․ Պ․, ծնված 1957 թ., Մ․ Գ․, ծնված 1988 թ.) դիերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հադրութում տունը կորցրած Դավթյանների ընտանիքում 11 անչափահաս կա. ընտանիքն օգնության կարիք ունի… (տեսանյութ)

Հադրութում տունը կորցրած Դավթյանների ընտանիքում 11 անչափահաս կա։ Հադրութում տունը կորցրած Դավթյանների 16 հոգանոց ընտանիքը, զրկված է ապրելու տարրական պայմաններից. ընտանիքն օգնության կարիք ունի…