Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին.



Վանաձորի թիվ 7 դպրոց — Երազանքի դպրոց: Ժամանակակից մոտեցումներով կառուցված սեյսմակայուն այս դպրոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի բնակչությանը: Ուսումնական հաստատությունը համալրվել է նաև ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով:

Հանրապետության տարածքում`
Մարտի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մարտի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21․60C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4․50C (1993թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 6․90C

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 28-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 0.19 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
