Գլխավոր Блог էջ 101

Վազգեն Բադալյան. «Հետք» վավերագրական ֆիլմերի շարքից. (տեսանյութ)

Վազգեն Արշակի Բադալյան (մայիսի 9, 1954, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բռնցքամարտի հայ մարզիչ, ոստիկանության գնդապետ, նկարիչ։ Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչը։ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2013), Հայաստանի նկարիչների միության անդամ (2012)։ Վանաձորի պատվավոր քաղաքացի (2012): Մարզիկի կարիերան ավարտելուց հետո Վազգեն Բադալյանն անցել է մարզչական գործունեության։ Մոտ 23 տարի աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի «Օլիմպիական հերթափոխի» մարզադպրոցում և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերությունում որպես մեթոդիստ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ։

http://migfm.am/

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը` ԵՄ ֆինանսավորմամբ անասնակեր և թռչնակեր է տրամադրել ԼՄ Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 66 ընտանիքների

Возможно, это изображение (8 человек, люди стоят и на открытом воздухе)

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Եվրոպական միության ֆինանսավորմամբ շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղական բնակավայրերի խոցելի խմբերին, որոնք տուժել են COVID-19 համավարակից։ Այս անգամ Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 66 ընտանիքների տրամադրվել է անասունների և թռչունների համար խոտ և համակցված կեր։
Այս աջակցությունն իրականացվել է ՊԳԿ-ի՝ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար ընթացիկ համավարակի պատճառած հետևանքների մեղմացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։ Այս ընտանիքներին նախկինում անասուններ և թռչուններ էին տրվել ՊԳԿ-ի «Նպաստ+» ծրագրի շրջանակում։
Возможно, это изображение (1 человек и в помещении)
Գյուլագարակ խոշորացված համայնքում աջակցության բաշխմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը և ուրիշներ։
Մինչ այցելությունը ծրագրի շահառու ընտանիքներ, խորհրդակցություն անցկացվեց համայնքապետարանում՝ ծրագրի արդյունքները քննարկելու և հետագա քայլերը նախանշելու նպատակով։
Փոխնախարարն իր խոսքում կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը ՀՀ մարզերում՝ ընդգծելով հատկապես դրանց՝ ընտանիքների համար ոչ միայն որոշակի բարեկեցություն, այլև զարգացում ապահովող բաղադրիչը։
Возможно, это изображение (2 человека, люди стоят и трава)
Գոռ Ասրյան, ողջունելով ներկաներին, իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցություն կշարունակվի։
«Ըստ ՊԳԿ-ի՝ աղքատությունն ու պարենային անապահովությունը սերտորեն փոխկապակցված են, և մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու դրանք։ Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև բոլորի համար առողջ սննդի հնարավորության ապահովումը` չանտեսելով ոչ մեկին, մասնավորապես Լոռու և Տավուշի մարզերում», -իր խոսքում նշեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։
Возможно, это изображение (6 человек, люди стоят, люди сидят и в помещении)
Միջոցառմանը ներկա գտնվող ընտանիքներն ու ֆերմերներն իրենց գոհունակությունը հայտնեցին ցուցաբերված աջակցությունից՝ նշելով, որ այն մեծ նշանակություն է ունեցել կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված դժվարությունների պայմաններում։
Այս նախաձեռնությունը «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (EU LEAD4Lori and Tavush Regions) ծրագրի բաղադրիչներից է։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանն ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
http://migfm.am/

ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կբարձրանա.

ՀՀ հյուսիսային շրջաններում ջերմաստիճանը կնվազի 10-12, Արարատյան դաշտում  կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 15-ի ցերեկն, 16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վանաձորի ոստիկանների բացահայտումը. զինաթափել են, առգրավել զենք զինամթերքը. (տեսանյութ)

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու քրգործերով 84 մեղադրյալ  կա

Զինաթափել էին վեճի մասնակիցներին, առգրավել զենք զինամթերքը» Վանաձորի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հայ ֆիզիկոսը՝ Բուչալտերի տիեզերաբանության մրցանակի հաղթող.

Հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանը արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021թ․ մրցանակին։

Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցը արժանացել են առաջին մրցանակին նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար, որտեղ Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը ինչպես կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը:

Armenian Physics Professor Levon Pogosian wins 2021 Buchalter Cosmology  Prize | www.aravot-en.am

Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր:

Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը հիմնադրվել է 2014թ-ին:

Այն շնորհվում է տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը, ինչին էլ հասել է Պողոսյանը իր հետազոտությամբ: