Գլխավոր Блог էջ 56

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին.

Возможно, это изображение (на открытом воздухе)

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սարավան-«Զանգեր», Աղվանի-Տաթև, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Աշոցք-Բավրա ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։
 Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վանաձորի թիվ 7 դպրոց — Երազանքի դպրոց… (տեսանյութ)

 

Վանաձորի թիվ 7 դպրոց — Երազանքի դպրոց: Ժամանակակից մոտեցումներով կառուցված սեյսմակայուն այս դպրոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի բնակչությանը: Ուսումնական հաստատությունը համալրվել է նաև ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Գիշերը՝ -11․ եղանակի կանխատեսում - FreeNews

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   21․60C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -4․50C (1993թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 6․90C

Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. գործը դատարանում է

Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 28-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 0.19 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աջակցության նոր ծրագիր հողօգտագործողներին. կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութի գնի վաճառքի 50 տոկոսը.

 

Աջակցության նոր ծրագիր հողօգտագործողներին. կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութի գնի վաճառքի 50 տոկոսը: Էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիր կնքած գործընկեր մատակարարներից գնելու դեպքում գործադիրը կվճարի 1 պարկ պարարտանյութի հաշվով մինչև 9000 դրամ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում և Լոռու մարզում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն