Գլխավոր Блог էջ 9

Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս արեւմուտք

Դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության
սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.06 եւ արեւելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս արեւմուտք, օջախի 10 կմ
խորությամբ 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում եւ Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական
վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է
ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող
գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության
օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս
մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորների սենյակում տեղի է
ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Մ.-ն (ծնված 1976
թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել են
ճնշման կայանի (մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ
50 քմ), կոմպրեսորը եւ այլ սարքավորումներ, ջերմահարվել՝
գազալցակայանի մոտակայքում կայանած «ZIL» մակնիշի բեռնատար
ավտոմեքենայի դիմային հատվածը։

ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 16:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ Մ, ծնված 1952 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետի ափամերձ հատվածը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը, տուժածներ Ս Մ-ն և Է Սավտոմեքենայից դուրսեն բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք

Հուլիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցմանուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Բավրա, Թավշուտ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, Ինչպեսնաև Լոռու մարզի Սարչապետ և Պաղաղբյուր գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Ներքին գործերի նախարարության

Փրկարար ծառայություն

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին կան տուժածներ և մեկ զոհ
Հունիսի 23-ին, ժամը 18:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն8 ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեափանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա Ռ, ծնված 1984 թ) և «VAZ» (վարորդ՝ Դ Հ, ծնված 1972 թ) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա Ա-ն (ծնված 2001 թ), Լ Գ-ն (ծնված 2001 թ), Գ Ա-ն (ծնված 1963 թ) և Ա Ա-ն (ծնված 1957 թ) տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, Ա Ն-ն, ԱՌն և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ Հ-ն (ծնված 1966 թ) տեղում մահացել է։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ Հ-ի արգելափակված դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 4-ին, ժամը 16։26-ին Լոռու մարզային փրկարարական
վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 2000 թ.) դուրս է եկել
ճանապարհի երթեւեկելի գոտուց, շրջվել եւ հայտնվել ճանապարհամերձ հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ ուղեւոր Ա. Ե.(ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ
հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների
առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի
փականը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության

Փրկարար ծառայություն

Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Ապրիլի 16-ին, ժամը 09:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթար։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հնարավոր քարաթափման վտանգ ներկայացնող տարածքում իրականացրել են սահմանազատում և հերթապահություն։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացնում են երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքներ։

«Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ։

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մարտի 16-ին, ժամը 10։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1979 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ս․ Ս․-ն (ծնված 1987 թ.), Մ․ Ս․-ն (ծնված 2008 թ.) և Ս․ Ս․-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Թեժ լեռան հովտում 50-րդ անգամ անցկացվել է «Լոռվա Ձմեռ» մարզատոնահանդեսը. (տեսանյութ)

Լոռու մարզի Թեժ լեռան հովտում անցկացվել է «Լոռվա Ձմեռ-2024» ավանդական մարզատոնահանդեսը: Կեսդարյա պատմությամբ ձմեռային սիրված տոնն իր շուրջն է համախմբել մեծերին ու փոքրերին, որոնք մաքուր օդ են վայելել և ուժերը չափել ձմեռային սպորտաձևերում: Վանաձորի համայնքապետարանը պատվոգրեր ու մրցանակներ է սահմանել հաղթողների համար:

Սկզբում այն կոչվում էր «Կիրովականի ձմեռ»: Հետագայում վերանվանվեց «Լոռվա Ձմեռ», և արդեն կես դար Վանաձորի մերձակա Թեժ լեռան հովտում այն իր շուրջն է համախմբում հարյուրավոր մարդկանց: Բացառությամբ անձյուն ձմեռների, երբ տոնահանդեսը չէր անցկացվում, Թեժ լեռան հովիտ են գալիս ձմռան սիրահարները՝ ուժերը չափելու մի շարք մարզաձևերում՝ ասում է Վանաձորի համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Սասուն Բեգլարյանը.

«17 մարզաձև ա, ֆուտբոլ ա, կշռաքարի բարձրացում, ձնագնդի նետում , պարկակռիվ, բարձակռիվ, ձմեռային մի քանի ձև ա, լեռնադահուկ»:

«Լոռվա Ձմեռը» սիրված տոն է, որովհետև այն գունավորում է ձմեռային կյանքը,- արկածային ժամանցում մասնագիտացած «Նիգմա քվեստ» ակումբի համահիմնադիր Մանե Պապյանն է ասում: Այն միավորում է ուրախ ժամանցն ու ձմեռային մարզաձևերը:

Սուրբ Սարգիս տոնի ժողովրդական սովորությունները

Qahana.am | Սուրբ Սարգիս տոնի ժողովրդական սովորությունները

Հայ ժողովրդական գրեթե բոլոր տոների ծիսահամալիրներում կարևոր տեղ ունեն երիտասարդների հաջողության և սերնդաճի հետ կապված սովորությունները: Սակայն ժողովուրդը սուրբ Սարգսի տոնն է ընկալել որպես երիտասարդների տոն, իսկ սրբին՝ որպես սիրո բարեխոս:

Այդուհանդերձ, սրբի շուրջ հյուսված ավանդազրույցները փաստում են, որ նա նաև ընտանիքների և հղի կանանց հովանավորն է:

Նրա բարեխոսությանն էին դիմում կանայք՝ զավակ ունենալու, հոգու և մարմնի բժշկության, պանդուխտների տունդարձի, ռազմիկներին ուժ և կորով տալու, բուքը հալածելու նպատակներով:

Վարքաբանական գրականության մեջ սուրբը հիշատակվում է որպես IV դարի զորավար, ով օգնել է կարիքավորներին, պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել: Արդեն V դ. Հովհան Մանդակունու խմբագրած տոնացույցում սուրբ Սարգսի տոնը սահմանվել է Առաջավորաց պահքի շաբաթ օրը:

Տոնվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած շրջանում` Զատկի տոնից 63 օր առաջ: Սուրբ Սարգսի տոնին նախորդող Առաջավորաց պահքի և տոնի սովորությունները իրար փոխկապակցված էին:

Առաջավորաց պահքը ժողովուրդը դեռևս X-XI դդ. անվանել է սուրբ Սարգսի պահք: Կոչվել է նաև չոր պահք՝ երբեմն ծոմով անցկացնելու պատճառով, և խաշիլի պահք, քանի որ տոնի ծիսական ուտեստը խաշիլն էր (պատրաստվել է մեղրով կամ դոշաբով շաղախված փոխինձով, ուստի կոչվել է նաև փոխինձ), իսկ պահքի ընթացքում արգելված էր դրա գործածումը:

Տոնն առանձնակի նշանակություն ուներ հատկապես երիտասարդների համար, ովքեր գիտեին, որ մուրազատու սուրբ Սարգիսը շնորհաբաշխ էր հատկապես իր պահքը պահողների նկատմամբ: Ուստի Առաջավորաց պահքի ընթացքում ոմանք օրական մեկ անգամ՝ երեկոյան էին ուտում, իսկ առավել նախանձախնդիրները վերջին ուրբաթ օրը ծոմ էին պահում և երեկոյան ճաշակում աղի բլիթ՝ հավատով, որ իրենց ապագա կողակցից երազում ջուր կստանան:

Եթե բաժակի ջուրը լիքն էր լինում, հավատում էին, որ երկար և երջանիկ համատեղ կյանք են ապրելու:

Սովորաբար աղաբլիթը թխում էին գերդաստանի բազմազավակ և երջանիկ մայրերը:

Որոշ բնակավայրերում տոնի առավոտյան աղջիկները խմբվում էին մեկի տանը, միմյանց պատմում տեսած երազը, կիսում ուրախությունն ու բարեմաղթում երազի բարի կատարում, ապա ճաշակում օրվա ուտեստը: Աղջիկները տանիքին փոխինձից պատրաստված գնդեր էին դնում և հետևում, թե երբ պիտի թռչունները մոտենան և կտցահարեն: Ապա թռչնի թռած ուղղությամբ փորձում էին հասկանալ, թե իրենց ապագա փեսացուն որ կողմերից է լինելու:

Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պահքն ընկած բարեկենդանյան երկու շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում հարսանիքներ: Պահքն ու ծոմը լուծվում էին շաբաթ օրը՝ սուրբ Սարգսի տոնին մատուցված Սուրբ Պատարագով և Հաղորդությամբ՝ եկեղեցական ծիսակարգին հաջորդում էին ժողովրդական սովորությունները:

Դրանցից էր ծոմբացը, երբ եկեղեցում ծոմը լուծելուց հետո կանայք, տեսակ-տեսակ կերակուրներ վերցրած, այցելում էին միմյանց, շնորհավորում, հացկերույթի նստում և մաղթում, որ սրբի բարեխոսությամբ Աստված ընդունի յուրաքանչյուրի խնդրանքը: Որոշ վայրերում էլ ծոմից դուրս էին գալիս՝ ձեռնտուք անելով, այսինքն՝ ազգականներին հրավիրելով՝ հացկերույթ էին կազմակերպում: Եթե ծոմ բռնողը հասած աղջիկ էր լինում, բախտավորություն էին մաղթում:

Ծոմբացը նշանակալի օր էր հատկապես նորահարսների համար: Հարսնացուի ծոմը լուծելու առթիվ փեսացուի կողմից ընտանիքի մտերիմ կանանց ձեռքով նրա համար նվեր և քաղցրավենիք էր ուղարկվում: Հարսնացուն համբուրում էր ապագա սկեսրոջ կամ կանանցից ամենատարեցի ձեռքը և նվերն ընդունում:

Սուրբ Սարգսի ծոմ պահած կանայք, եկեղեցուց վերադառնալով, փոխինձի, շորվայի կամ ոչխարի մատաղ էին անում և բաշխում դրացիներին՝ սուրբ Սարգսի բարեգթությունը խնդրելով:Ընդունված էր թխել անթթխմոր բաղարջ, որի մեջ դնում էին տան և այգու բարիքներից:

Տոնական սեղանի շուրջ կտրում էին, և յուրաքանչյուրի կտորի միջից գտնված բարիքը խորհրդանշում էր ընտանիքի այդ անդամի ժառանգությունը, ինչպես՝ պանրի դեպքում՝ անասունը, դրամի դեպքում՝ պապենական տունը և այլն: Աղջիկների դեպքում, եթե նրա բաժնի մեջ միրգ էր լինում, ապա ասում էին, որ նրա ապագա ամուսինն այգեպան է լինելու: Երբեմն խաշիլից փոքրիկ գնդեր էին պատրաստում, որոնցից մեկի մեջ դնում էին լոբի կամ կորիզ՝ վիճակահանությամբ տարվա հաջողակին գտնելու նպատակով:

Սովորույթի համաձայն՝ կանայք դռան մոտ կամ կտուրին փոխինձ էին դնում: Եթե առավոտյան փոխինձի վրա հետք էին տեսնում, հավատում էին, որ դա սրբի ձիու սմբակի հետքն է, ինչը և նշանակում է, որ իրենք արժանացել են սրբի բարեհաճությանը կամ նույնիսկ ավելին, մինչ այդ իրենք դրախտին արժանի կյանք են վարել:

Ծոմբացը նշանակալի օր էր նաև մանուկների համար: Նրանք ևս մի կարճ ժամանակ ծոմ էին պահում: Երեխաների այս ծոմապահությունը կոչվում էր «ծալել» կամ «լուս ձգել»:

Ծալողները, իրենց տոնական զգեստները հագած, ուրբաթ լույս շաբաթ գիշերը կրակի մոտ խմբվում էին և հեքիաթներ պատմում: Խարույկի շուրջ տիրող ուրախությունը տևում էր մինչև կեսգիշեր:

Շաբաթ առավոտյան, դեռ լույսը չբացված, տանտիկինները ծալողների համար ուտելիք էին պատրաստում, որպեսզի արթնանան և ուտեն:Երեխաները, տնետուն շրջելով, սրբին նվիրված երգեր էին երգում և կտուրներից գուլպաներ իջեցնում, իսկ տանտիկինները դրանց մեջ տոնական ուտեստ և միրգ էին դնում: Տոնի օրը Սարգիս անունն ունեցողների անվանակոչությունն էր: Ի պատիվ նրանց՝ ընտանիքներում սեղան էր բացվում, նրանց նվերներ էին մատուցում, իսկ այդ օրը ծնվածներին Սարգիս էին անվանում:

Սուրբ Սարգսի տոնին շատ տարածված էին ուխտագնացությունները: Սրբավայրերում մոմ էին վառում, աղոթում, մատաղ անում, ճաշակում տոնական ուտեստները: Ամենահին և ամենանշանավոր սրբավայրերից է Ուշիի Սբ. Սարգիս վանքը, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված են սրբի մասունքները: