Անուշավան Արարատի Աղաջանյանի ջանքերի շնորհիվ Սիմֆերոպոլում եւ Ղրիմի Հայկավան գյուղում հատկացվել են հողեր հայկական եկեղեցիների կառուցման համար:
Գուգարաց թեմում Օծվեց Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքը.
Ի ուրախություն և առ ի գիտություն մեր բարեպաշտ հայորդիների հայտնում ենք, որ oգոստոսի 25-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեց Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքերը: Սուրբ Դավիթ եկեղեցին կառուցվում է բարերարությամբ Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի:
Օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գյուլագարակ համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը, նախկին համայնքապետ Մհեր Գևորգյանը, Օձունի տարածաշրջանի հոգևոր հայրեր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը և Տեր Արարատ քահանա Շահվերդյանը, Պուշկինո վարչական շրջանի դպրոցի տնօրենը, ուսուցիչներ և բարեպաշտ հավատացյալներ: Հավարտ օծման արարողության Սրբազան Հայրն օրհնեց ներկաներին, գնահատանքի և օրհնության խոսք հղեց բարերարին՝ աստվածահաճո այս գործի իրականացման համար:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հետևյալ հայտարարությունն է տարածել․ «2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ․ Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով:
Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով, որին անդրադարձավ նույնիսկ բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիան։
Մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 17 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Սևան մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթեց նոկաուտով։
48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 42կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին»,- նշված է հրապարակման մեջ:
Այս տարի նոյեմբերին Վանաձորում սպասվում են ՏԻՄ ընտրություններ և չնայած առաջադրումներին դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ ներքաղաքական աշխուժություն է տիրում Հանրապետության երրորդ քաղաքում: Մեզ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում քաղաքի բնակիչների շրջանում՝ քաղաքապետի հավանական թեկնածուների վարկանիշը հասկանալու համար:
Արդեն իսկ ակնհայտ է, որ թեժ ընտրություններ են սպասվում, դա են վկայում քաղաքապետի պաշտոնի համար հավանական թեկնածուների շրջանառվող անունները: Այս ընտրությունների թերևս ամենաուշագրավ իրողությունն այն է, որ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանն ընտրություններին մասնակցելու է ոչ ՀՀԿ համամասնական ցուցակով: Ըստ լուրերի՝ վերջինս թեկնածությունն առաջադրելու է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակով:
Ասլանյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին՝ կուսակցության, թե դաշինքի ցուցակով: ՀՀԿ-ական քաղաքապետը սակայն չբացառեց, որ հնարավոր է առաջադրվի այլ կուսակցության ցուցակով: Նա վստահեցրեց՝ ՀՀԿ-ում նեղսրտվածություն չունեն իր ցանկացած որոշման հարցում:
ՔՊ-ն այս ընտրություններում ցանկանում է առաջադրել «Արփի» տաքսի ծառայության հիմնադիր, ՎՊՀ դասախոս Մանվել Ոփյանի թեկնածությունը: Լոռու մարզպետ, ՔՊ-ի Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրանն ասաց, որ այս պահին քննարկումները դեռ շարունակվում են, ուստի չի ցանկանում որևէ անուն հնչեցնել:
Խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ևս, ըստ լուրերի, մասնակցելու են Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, չնայած այդ մասին դեռ հանրային ոչինչ չեն ասել: «Հայաստան» դաշինքի քաղաքապետի հավանական թեկնածուներն են Վանաձորի քաղաքապետի մշակույթի բաժնի պետ, պատգամավորի թեկնածու Գոռ Բադյանը և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի դեպքում քաղաքապետի թեկնածուն կրկին նախկին ՀՀԿ-ական Վահե Դոխոյանն է, Վանաձորի ավագանու անդամ, որն այժմ «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավարն է: Թե՛ «Պատիվ ունեմ», թե՛ «Հայաստան» դաշինքներից հայտնեցին, որ այս պահին դեռ վերջնական որոշում չունեն առհասարակ մասնակցության վերաբերյալ:
Որպես քաղաքապետի թեկնածու շրջանառվում է նաև Վանաձորի ավագանու անդամ Արտյոմ Գրիգորյանի անունը:
2016-ի Վանաձորի ավագանու ընտրությունները բավական լարված ընթացան, կայացավ նաև երկրորդ փուլ, քանի որ ընտրությունից ամիսներ առաջ ՀՀԿ շարքերը համալրած Մամիկոն Ասլանյանը չէր կարողացել անհրաժեշտ քվե ապահովել: Այն ժամանակ հիմնական մրցակցությունը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի և Մամիկոն Ասլանյանի միջև էր: Եւ չնայած երկրորդ փուլից առաջ ընդդիմադիր ուժերը՝ ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն հուշագիր կնքեցին՝ պարտավորվելով քվեարկել երկրորդ տեղը զբաղեցրած ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն փակ քվեարկության արդյունքներով քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը: Ընտրություններից անմիջապես հետո ՀՎԿ քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ:
Ըստ տեղեկությունների՝ և՛ Արկադի Փելեշյանը, և՛ Քրիստ Մարուքյանը մասնակցելու են սպասվող ընտրություններին:
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն, կրկին ըստ լուրերի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի նախկին տնօրեն, պատգամավորի թեկնածուն Էդգար Բոջուկյանն է:
Ընտրություններին մասնակցելու մասին հայտնել է նաև նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական, Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Ըստ լուրերի՝ նա առաջադրվելու է Առաքելություն կուսակցության ցուցակով: Այվազյանն ասաց, որ լուրերը չի մեկնաբանում: Երբ վերջնական որոշում լինի, այն ժամանակ էլ կհայտարարի, թե որ կուսակցության ցուցակով է մասնակցելու:
Ընտրական օրենգրքի համաձայն՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ` իր որոշման մեջ նշելով ընտրակարգը: ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների օրեր է նշանակել հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը,
սակայն դեռ հայտնի չէ, թե որ համայնքում երբ ընտրություն կլինի: Բացի Վանաձորի և Գյումրիի հերթական ընտրություններից մի շարք համայնքներում ևս հերթական ու արտահերթ ընտրություններ են սպասվում:
Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, վանաձորցի Զորիկ Պողոսյանը ռեկորդ է սահմանել, և նրա անունը գրվել է «Դյուցազնագրքում»։ Մայիսի 8-ին Վանաձորի Զորավար Անդրանիկին նվիրված արձանի հարևանությամբ ու համաքաղաքացիների ներկայությամբ նա սկզբում 205 կգ կշռող ծանրաձողը նստած վիճակում պահեց 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսերին ևս 3 անգամ կքանստեց` սահմանելով համաշխարհային ռեկորդ։
Րոպեներ անց, չնայած մարզիկի հոգնածությանը, հանձնաժողովի որոշմամբ նա նույն վարժությունը կրկնեց արդեն 210 կգ ծանրաձողով։ Այս անգամ 3-ի փոխարեն նա կարողացավ ծանրաձողն ուսերին 5 անգամ կքանստել։
Այսպիսով, Զորիկն ինքն իր ռեկորդը գերազանցեց։
Ռեկորդը սահմանելիս Զորիկի հագին սպիտակ շապիկ էր` իր զոհված ընկերների՝ Մհեր Քոչինյանի և Սևակ Սերոբյանի լուսանկարներով։
Այս հաղթանակը վանաձորցի մարզիկը նվիրեց արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։
ՄԻԳ մարզային ռադիոյի եթերում «Հետհամաճարակային և հետպատերազմական տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում» ծրագրի հերթական հաղորդման շրջանակներում խոսում ենք տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ Աշխատաշուկայի մասին:
Հաղորդման հյուրերն են Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պետ Արմեն Այվազյանը և տնտեսագետ, ՎՊՀ—ի դասախոս՝ Արմինե Գրիգորյանը.
1. Լուրեր
2. Բարի օր (ուղիղ եթերից հատված)
3. Դիտակետ (Գյուղատնտեսություն)
4. Ռադիո ամբիոն(Անկախություն)
5. Առողջ ապրելակերպ
6. Դիմանկար (Սարգիս Ղարիբյան — Սևո)
7. Արձանագրություն
8. Պոեզիայի Ժամ (Ռաֆայել Մարգարյան)
ՄԻԳ մարզային ռադիոյի եթերում «Հետհամաճարակային և հետպատերազմական տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում» ծրագրի երկրորդ հաղորդումն է, որի շրջանակներում խոսում ենք Զբոսաշրջության մասին:
ՄԻԳ մարզային ռադիոընկերության եթերում. Նարինե Մաթևոսյանի հեղինակային՝ «Հետհամաճարակային և հետպատերազմական տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում» ծրագրի հերթական հաղորդումն էր: Հաղորդման ընթացքում խոսեցինք ներկայիս մարտահրավերների և դրանց ազդեցությունների մասին՝ հատկապես Լոռու մարզի Գյուղատնտեսության վրա: Հաղորդման հյուրերն էին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ՝ Արուս Թումանյանը և Տնտեսագետ Հրայր Պապոյանը: Մանրամասները՝ ստորև…