Գլխավոր Блог էջ 63

Հայաստանում տնտեսական աճը 2022թ-ին կլինի 4.8%. ՀԲ-ի կանխատեսումը

Tiv1

Համաձայն Համաշխարհային բանկի (ՀԲ) 2022թ-ի հունվարյան զեկույցի Հայաստանում տնտեսական աճը 2022թ-ին կլինի 4.8%, իսկ 2023թ-ին` 5.4%:

Հաջորդ տարվա համար նախատեսվող տնտեսական աճի արագացումը ՀԲ-ի փորձագետները պայմանավորում են մի քանի գործոնով։

«Հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023թ-ին տնտեսական աճը:

Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ»,-ասված է զեկույցում։

ՀԱՊԿ զորախմբերն ամբողջապես կլքեն Ղազախստանը մինչև հունվարի 19-ը. Զաս

ՀԱՊԿ զորախմբերն ամբողջապես կլքեն Ղազախստանը մինչև հունվարի 19-ը - FreeNews

ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից ամբողջապես դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ողջ անձնակազմը դուրս կբերվեն մշտական տեղակայման կետեր, իսկ եթե եղանակը չխանգարի, ապա ՌԴ պաշտպանության նախարարության պլանի համաձայն՝ նախատեսվում է բոլորին վերադարձնել մշտական տեղակայման կետեր մինչև հունվարի 19-ը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ընդգծել է, որ խաղաղապահ ուժերի ողջ զորախումբը դուրս է բերվելու Ղազախստանի տարածքից։

«Հենց դա է մեր պետությունների ղեկավարների առաջադրած խնդիրը Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ որոշմամբ՝ ավարտելու այս գործողությունը»,- հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաք գլուխների», գուցե տապալել է որոշ գաղափարներ, ծրագրեր»։ «Սա այն մարդկանց գնահատականն է, ովքեր աշխատում են Ղազախստանում: Ուստի խաղաղապահների ժամանումը նպաստեց այս իրավիճակի շրջադարձին և կայունացմանը», — ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Ղազախստանի նախագահի հորդորը ՀԱՊԿ կոնտինգենտի հանրապետություն մտնելու վերաբերյալ բացարձակապես համապատասխանում է այս երկրում իրեն տրված լիազորություններին և համարժեք է իրավիճակին, որը զարգանում էր պետության մեջ»։

Գազի գնի փոփոխման վերաբերյալ սահմանված մեխանիզմը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից

 

Բնակչության համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ-ն հաստատեց իր առաջարկած սակագները | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Գազի գնի փոփոխությունները հնարավոր կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համապատասխան հայտ ներկայացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից: Եթե այն մեկ խմ-ի համար 7 900 կիլոկալորիայից բարձր լինի, սահմանին գազի գինը համամասնորեն կբարձրանա, իսկ եթե ավելի ցածր, կնվազի։

Այդ մեխանիզմը ներդրվել է դեռևս 2013թ․-ի համաձայնագրում, սակայն դրա կիրառումը հետաձգվում էր։ Այժմ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, և սահմանին վերջնական գինը կախված կլինի գազի էներգետիկ արժեքից։ Բայց խոսքը սահմանին հաշվարկվող գնի մասին է, իսկ վերջնական սպառողների համար սակագինը կարող է փոփոխվել տարին մեկ անգամից ոչ հաճախ (այսինքն՝ կալորիականության տատանումները, սկսած 2021թ․-ի ապրիլի 1-ից, հաշվի կառնվեն միայն 2022թ․-ի ապրիլի 1-ից)։

Նախորդ տարի այն կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500), իսկ հաշվի առնելով, որ 8 300-ը 5 տոկոսով շատ է, քան 7 900-ը, ապա այլ հավասար պայմանների դեպքում գինը կարող է աճել 5 տոկոսով։

«Բայց դա՝ հենց այլ հավասար պայմանների դեպքում, քանի որ կալորիականությունը գործոններից միայն մեկն է, կարող են նաև այլ գործոններ լինել։ Թե ինչպիսի, վերջնականապես պարզ կդառնա, երբ «Գազպրոմ Արմենիան» սակագնի փոփոխության հայտ ներկայացնի։ Դրան կցված կլինի ֆինանսական հաշվետվությունը՝ եկամտի և ծախսի հոդվածներով, որոնցից ամեն ինչ վերջնականապես պարզ կդառնա»,-պարզաբանեց Բաղրամյանը։

Բացի այդ, նրա խոսքով, որքան գազն ավելի կալորիական լինի, որքան սպառողն ավելի կալորիական գազ ստանա, այնքան ավելի քիչ գազ կվառի։

Անդրադառնալով նրան, որ կա պայմանավորվածությունը, որ սահմանին գազի բազային սակագինը առաջիկա 10 տարում չպետք է փոխվի, պետք է մնա 165 դոլար, որի դիմաց Հայաստանը պարտավորվել է ապահովել «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» ջերմային էլեկտրակայանի շահութաբերությունը և նրա համար սակագինը բարձրացնել այնպես, որ կայանը տարեկան ստանա լրացուցիչ 31,79 մլն դոլար եկամուտ, Բաղրամյանն ասաց.

«Եթե մեր գործընկերները 165 դոլար սակագնի փոփոխման հարց բարձրացնեն, մենք էլ մեր հերթին կկարողանանք փոփոխել այդ 31,79 միլիոնը»:

Նա ընդգծեց նաև, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է շարունակի ավելացնել ցանցի արդյունավետությունը, որպեսզի կրճատի համակարգում գազի կորուստները։ 2020թ․-ին այդ նպատակով արդեն վերանորոգվել է Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող գազատարի հատվածը, որը տարիներ շարունակ չէր վերականգնվել։ Դա թույլ է տվել տարեկան մոտ 30 միլիոն խորանարդ մետր գազ խնայել։

«Այժմ «Գազպրոմի» հետ քննարկվում է մոտակա մի քանի տարվա համար այդպիսի նորոգման աշխատանքների գրաֆիկը, որպեսզի մենք միասին նպատակ դնենք, թե քանի տարում և որքանով են կրճատվելու կորուստները։ Դա թույլ կտա սակագներ ձևավորել նաև հաջորդ տարիների համար։ Այժմ այդ քննարկումները ավարտական փուլում են»,-ավելացրեց Բաղրամյանը։

Նշենք, որ 2020թ․-ի արդյունքներով` Հայաստանի մայրուղային և բաշխիչ համակարգերում գազի կորուստները կազմում են մոտ 5,7 տոկոս: «Գազպրոմ Արմենիայի» ծրագրով մինչև 2025 թվականը կորուստների մակարդակը պետք է նվազի մինչև 3,9 տոկոս, իսկ մինչև 2030 թվականը՝ մինչև 3,0 տոկոս:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով –  Live News

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Շիրակի մարզի Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները փակ են բքի պատճառով։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Խաչքար. Քարի մեջ մարմնավորված հայկական ճարտարապետությունը. Ի՞նչ տեսք ունեն նրանք և ի՞նչ է նշանակում այս բառը:

Խաչքար, միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝ ճակատով դեպի արևմուտք ուղղված։

Հայերենից բառացի թարգմանելու դեպքում նշանակում է «խաչքար», որտեղ «խաչ» բառը խաչ է (այս մասին շատերը գիտեն), իսկ «քարը»՝ քար։

Խաչքար, Խաչբառ, Խաչբուռ Եւ Խեչափառ Ա. - ՌԱԿ ՄԱՄՈՒԼ

Բայց խաչքարը սոսկ քարի մեջ փորագրված խաչ չէ, այն հայ արվեստում ամենակարևոր և եզակի ճարտարապետական ​​ոճն է, ժողովրդի պատմության առանձնահատուկ գծապատկերը, այն յուրօրինակ պատկերային ձև է, որն արտացոլում է տեղի կրոնականությունը։ ժողովուրդը և տարածաշրջանը։

Խաչքար

Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։

Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Ֆրեդերիկ Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար)։

Изготовление хачкара.

Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»…

Անժելա Ստեփանյանը համախմբեց բոլորիս մեկ հարկի ներքո. Մանկապատանեկան համերգային ծրագիր

 

ՄՈՍԿՎԱՅԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ հիմնադրամի նախագահ  ԱՆԺԵԼԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ և ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ տեղի ունեցավ մանկապատանեկան համերգային ծրագիր:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը պայմանավորվածություն չունեն. Լոռու մարզպետը՝ Վանաձորի իրավիճակի մասին

 

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մինչեւ օրս Վանաձորը ղեկավար չունի: Ավագանու նիստ հրավիրել այդպես էլ չի հաջողվում, որի ժամանակ էլ պետք է համայնքի ղեկավար ընտրվի, իսկ նախկին ղեկավար Մամիկոն Սսլանյանն էլ կալանավորված է:

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի առնչությամբ զրուցել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

Նյութի աղբյուր`  https://armlur.am/1159739/?fbclid=IwAR3EaxrVUvHnSHkq5CcS84uWFGN_jWe3L0bRp157ixRYJi0dAg5JAGELJZE

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվություն ստանալու համար այլևս պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով.

 

Возможно, это изображение (3 человека, люди сидят и люди стоят)

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվություն ստանալու համար այլևս պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով։
⏳Այս որոշումը ՀՀ մյուս համայնքներում պարտադիր կդառնա 2024 թվականի դեկտեմբերի 30-ից։
ℹ️ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, Կադաստրի կոմիտեի ղեկավարի, մարզպետերի և նշված 4 համայնքների ղեկավարների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։
✅Նախարարն ընդգծել է, որ Քաղաքաշինության ոլորտը բավական բարդ ոլորտ է, շատ խնդիրներ կան և շինթույլտվությունների ստացումը էլեկտրոնային եղանակով իրականացնելը գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ։ Նախարարը կարևորել է նոր գործընթացը կյանքի կոչելու ճանապարհին համատեղ աշխատանքը։
✅ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ այս էլեկտրոնային հարթակով իրենք գնում են քաղաքաշինության ոլորտում գործընթացները պարզեցնելու ճանապարհով։ Այսուհետ քաղաքացին, կառուցապատողը դիմելով շինթույլտվության համար կարող է տեսնել ու հետևել իրենց դիմումի ամբողջ ընթացքին՝ դիմելու օրվանից մինչև վերջնական որոշում։
✅ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյան իր հերթին նկատել է, որ շինթույլտվությունների գործընթացը էլեկտրոնային դարձնելու նպատակն է կրճատել վարչարարությունը, կրճատել ծախսվող ժամանակը, ապահովել ավելի բարձր փոխգործելիության մակարդակ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, մատակարար և կառուցապատող կազմակերպությունների միջև:
📍Էլեկտրոնային եղանակով կառուցապատման թույլտվությունները կտրվեն e-permits համակարգի միջոցով:
Возможно, это изображение (14 человек, люди стоят, офис и в помещении)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Վերաքննիչ վարչական դատարանը ՄԵՐԺԵՑ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը

 

Возможно, это изображение (1 человек и текст)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թվականի վճռի դեմ այն պարագայում, երբ այն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետևաբար, հիմք ընդունելով Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, եզրահանգում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ՈՐՈՇԵՑ Վանաձոր համայանքի ՏԻՄ 05․12․2021 թվականի թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտված ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թ․ վճռի դեմ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը ՄԵՐԺԵԼ։
❗️Հետևաբար կարելի է արձանագրել, որ այլևս ավագանու նիստ հրավիրելու և համայքի անտերությանն ու անիշխանությանը, կոլապսային այս վիճակին վերջ տալու խոչընդոտ և արգելք չկա։
❗️ՏԻՄ չձևավորելու հետևանքով համայքը կրում է թե՛ ֆինանսական,թե՛ կազմակերպական, թե՛ ծառայությունների մատուցման հետ կապված տարաբնույթ վնասներ։
❗️Ի շահ մեր համայնքի մենք պարտավոր ենք օր առաջ ձեռնամուխ լինել տեղական իշխանության ձևավորմանը և բոլոր շահագրգիռ ուժերի հետ միասին համայնքը հանել այս ծանր վիճակից։
Աղբյուր` https://www.facebook.com/AslanyanMamikon/posts/2071257596356307

ՀՀ ՊՆ֊ն՝ զոհերի մասին

Возможно, это изображение (2 человека, люди стоят, военная форма и на открытом воздухе)

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցություններն է հայտնում զոհվածների հարազատներին։
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։