Գլխավոր Блог էջ 53

Գնաճը շարունակվում է. 2022թ. հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ այն կազմել է 7.1%

 

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար ամսվա սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) 2022թ.-ի գնաճի տվյալների փոփոխությունը 2021թ.-ի համապատասխան ամսվա նկատմամբ։ Այս մասին փոխանցում է ԳԱԼԱ-ն:

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հունվարը՝ 2021թ. հունվարի նկատմամբ) կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.6%: 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8% գնաճ:

Այսպիսով՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի գինը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 10.4%-ով, իսկ 2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ՝ 1.2%-ով: Մսի գինը աճել է 8.1%-ով, (2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ`0.8%), կաթնամթերքի, պանրի և ձվի գինը աճել է 11.4%-ով (2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ՝ 1.1%): Բանջարեղենինը՝ 36.8%-ով, 2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ` 20.01%:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ:

2022թ.-ի հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ հագուստի գինն աճել է 11.8%-ով, կոշկեղենը՝ 9.6%-ով:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.1% և 0.6%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ արձանագրվել է 36.0% և 44.1% գնաճ:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ՝ ծառայությունների սպասարկման ոլորտում գրանցվել է 0.4% հավելաճ:

Մասնավորապես՝ բժշկական ծառայությունների դիմաց սպասարկվող վճարը 2022թ.-ի հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ ավելացել է 1.3%-ով, սպասարկման ծառայություններինը (ռեստորանների, սրճարանների և համանման ծառայությունների)՝ 6.6%-ով:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ տրանսպորտային ծառայությունների սակագները նվազել են 1.1%-ով և նվազումը պայմանավորվել է

օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 4.3% նվազումով (ներքաղաքային տրանսպորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ):

2022թ.-ի հունվարի 1-ից սահմանվել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների նոր սակագներ, ինչի արդյունքում սակագներն աճել են 11.37%-ով: Միաժամանակ, սոցիալապես անապահով բնակիչ-բաժանորդների համար սակագների մակարդակը մնացել է անփոփոխ: Նշված փոփոխությունների հետևանքով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների միջինացված սակագների փոփոխությունը նպաստել է ՍԳԻ-ի ընդհանուր աճին 0.1 տոկոսային կետով:

2022թ.-ի հունվարին 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ մատուցված ծառայությունների գներն աճել են 0.4-0.7%-ով:

Վանաձորի քաղաքային մարզադաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը. (Ֆոտոշարք)

 

Возможно, это изображение (3 человека и люди стоят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շրջայց են կատարել Վանաձորի քաղաքային մարզադաշտում՝ հետևելով կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Ինչպես հայտնի է, Վանաձորի մարզադաշտը հիմնանորոգվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով։
Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)
Մարզադաշտի շինաշխատանքները վերսկսվել են 2021 թվականի հուլիս ամսից։ Այս պահին բուռն շինարարություն է ընթանում, Վանաձորի մարզադաշտը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը։ Նախատեսվում է, որ այն կունենա նոր տրիբունա՝ 3000 նստատեղով, հետագայում նստատեղերի թիվը կարող է ավելանալ։
Возможно, это изображение (в помещении)
ՀՖՖ նախագահը մարզպետին է ներկայացրել մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքը, քննարկվել են վերջինիս հետ կապված մի շարք հարցեր:
Возможно, это изображение (на открытом воздухе)
Մարզի ղեկավարը ողջունել է Վանաձորի և մարզի համար մեծ կարևորություն ունեցող մարզադաշտի վերանորոգմանն ուղղված ֆեդերացիայի ջանքերը և նշել, որ ֆուտբոլային բարի ավանդույթներ ունեցող մարզում հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադաշտի առկայությունը կնպաստի սպորտաձևի է՛լ ավելի զարգացմանը, կակտիվացնի զբոսաշրջությունը և ինչու չէ նաև՝ զբաղվածության խնդիր կլուծի։
Возможно, это изображение (7 человек и люди стоят)
Возможно, это изображение (3 человека, люди стоят и небо)
Возможно, это изображение (железная дорога)

Լոռին փայլեց. Որոշվել են Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Բռնցքամարտ․ Հայաստանի երիտասարդների հավաքականը ԵԱ թիմային հաշվարկում 3-րդն  է - Armsport.am
«Դինամո» մարզահամալիրում Հայաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությունից մի քանի օր անց պայքարի մեջ են մտել նաեւ երիտասարդները:

Մասնակցել են 150-ից ավելի մարզիկներ: Հաղթողներ են դարձել Թովմաս Թովմասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Սարգիս Շահվերդյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (+92 կգ):

Աղջիկների առաջնությունում ոսկե մեդալներ են նվաճել Լուսինե Գեւորգյանը (48 կգ), Ջուլիա Լալայանը (57 կգ) եւ Աննա Զուռնաչյանը (60 կգ):

Հաղթողներն ու մրցանակակիրները ընդգրկվելու են Հայաստանի հավաքականում, որը ու 10 օրից Ծաղկաձորում հավաք է ունենալու: Ապա բռնցքամարտիկները միջազգային մրցաշարի են մասնակցելու, որը ստուգատես է լինելու ապրիլին Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

 

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ճանաչողական այցով եղավ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում

Возможно, это изображение (2 человека, люди стоят и небо)

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր: Մարզի ղեկավարին էր միացել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Պաշտոնյաները ընկերությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին արտադրական տարածքներում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին, եղան նաև Թեղուտի հանքավայրում:
Возможно, это изображение (1 человек, дорога и природа)
Վերջին 2-3 տարվա ընթացքում, ըստ ուսումնասիրությունների, բավականին դրական փոփոխություններ են կատարվում թե՛ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, թե՛ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Մասնավորապես՝ Ախթալայի կոմբինատի պոչերի խտացման և ջրազրկման տեղամասում,որը կառուցվել է շուրջ 3 տարի առաջ նոր տեխնոլոգիայով և եզակի է հանրապետությունում, պաշտոնյաները ականատես եղան պոչանքների չորացման գործընթացին, չոր պոչերն այնուհետ տեղափոխվում են:
Возможно, это изображение (8 человек, люди стоят и на открытом воздухе)
Կոմբինատի ղեկավարության կողմից բարձրացվեց այն հարցը, որ առկա պոչամբարը ունակ չի լինի ապագայում տեղավորելու չոր պոչերը և անհրաժեշտություն է առաջացել ունենալու նոր պոչամբար: Լոռու մարզպետի առաջարկությամբ, առաջիկայում հանդիպում կկազմակերպվի կոմբինատի մասնագետների և շահագրգիռ այլ կառույցների հետ խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով:
Возможно, это изображение (озеро, природа и гора)
Ինչ վերաբերում է Թեղուտին, տնօրինության հավաստմամբ, աշխատանքները կազմակերպվում են սահմանված նորմերին համապատասխան: Տարբեր մասնագիտական կազմակերպությունների կողմից, ինչպես նշվեց, պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացվում սեյսմիկության և արտանետումների ծավալները որոշելու համար: Բնական է, որ որոշ տեխնիկական խնդիրներ առաջանում են, ինչպես բոլոր նմանատիպ արտադրություններում, սակայն, արվում է ամեն հնարավորը, որպեսզի բնությանը պատճառվող վնասները հասցվեն նվազագույնի և միաժամանակ հնարավոր լինի զարգացնել տնտեսությունը: Բացի այդ, ընկերությունները տարածաշրջանի համար նաև զբաղվածության խնդիր են լուծում:
Возможно, это изображение (на открытом воздухе)
Մարզի ղեկավարի հավաստմամբ, բարձրացված խնդիրների քննարկման նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ, որը համակողմանի ուսումնասիրություններ կիրականացնի և կառաջարկի արդյունավետ լուծման տարբերակներ:
Возможно, это изображение (в помещении)

Սպիտակի ԵՄՔԱ-ում տեղի ունեցավ Սպիտակ խոշորացված համայնքի սեղանի թենիսի բաց առաջնություն

Սպիտակի ԵՄՔԱ-ում տեղի ունեցավ Սպիտակ խոշորացված համայնքի սեղանի թենիսի բաց առաջնություն: Սպիտակի ԵՄՔԱ-ում նման առաջնությսւնները դեռ վաղուց էր որոշվել ավանդույթ դարձնել և ամեն տարի Սպիտակ համայնքում կազմակերպել սեղանի թենիսի Հայաստանի բաց առաջնություն՝ ակնկալելով նաև համաքաղաքացիների և գործարարների գործուն աջակցությունը, որոնք տարվա ընթացքում կրելու են շարունակական բնույթ։
Առաջնությանը ներկա էին Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Սպիտակի ԵՄՔԱ-ի տնօրեն Ալվարդ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք և բնակիչներ։ Մարզիկները մարտական էին տրամադրված, և առաջնությունն ընթացավ թեժ պայքարում, նրանք ցուցադրեցին գեղեցիկ և գրագետ խաղ:

Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը չեղարկվել է - Պանորամա |  Հայաստանի նորություններ
Առաջնության առաջին, երկրորդ և երրորդ պատվավոր տեղերն զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։
Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շնորհավորեց մարզիկներին ձեռք բերած հաջողությունների համար, շնորհակալություն հայտնեց մշտապես համայնքի մարզական պատիվը բարձր պահելու համար և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու նրանց   թե’ լիարժեք մարզումներին, և թե’ մասնակցությանը տարբեր մրցումներին:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ ու պատվավոր առաջին հորիզոնականներ։

Գերիների հերթական վերադարձը հայրենիք. 8 հայ ռազմագերիներ վերադարձան Հայաստան

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման  արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նա հրապարակել է հայրենիք վերադարձած ռազմագերիներ անունները.

Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ

«Ապրելու Երկիր» կուսակցության ավագանու անդամները իրականացնում են քաղաքացիների ընդունելություն՝ Վանաձորի համայանքապետարանի շենքում

 

Սիրելի համաքաղաքացիներ,
հայտարարում ենք քաղաքացիների ընդունելության մեկնարկի մասին:
Յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 14:00-17:00-ն, «Ապրելու Երկիր» կուսակցության ավագանու անդամները իրականացնում են քաղաքացիների ընդունելություն՝ Վանաձորի համայանքապետարանի շենքում՝ առաջին հարկ, 105 սենյակ:
Սիրով կսպասենք:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը

Բացառում եմ, որ մենք պաշտպանենք իշխող խմբակցության առաջադրած նախագահի թեկնածուին․ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար - Այսօր` թարմ լուրեր ...

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Հանրապետության նախագահի ընտրությանը չմասնակցելու որոշման մասին։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նշել են՝ չնայած նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող, իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական թեկնածուին:

Միաժամանակ նշվում է, որ ավելի վաղ քննարկել էին թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը:

Ախթալայում պահպանվել է Արամյանցից Հայաստանին ժառանգություն մնացած միակ արժեքավոր հիշողությունը

 

Արամյանցի դղյակ 🇦🇲🏰 դղյակ Լոռու... - Geographic Index Armenia | Facebook

Միքայել Արամյանցը XIX դարի հայ ձեռնարկատեր, նավթարդյունաբերող, մեծ բարերար ու հասարակական գործիչ էր:
Ախթալայում պահպանվել է Արամյանցից Հայաստանին ժառանգություն մնացած միակ արժեքավոր հիշողությունը` 32հա տարածքով: Շվեյցարիայում ճամփորդելիս նա մի գեղեցիկ դղյակ է տեսնում և այնքան է հավանում, որ վերադառնալով Թիֆլիս` նշանավոր ճարտարապետ Բզողլուն ուղարկում է Շվեյցարիա` այդ կալվածքը`տեսնելու և նախագծելու դրա նմանակը, որը և կառուցում է Ախթալայում: Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը:
Անդրեյ Ղուկասյանի նպատակն է Արամյանցի դղյակը եւ հարակից տարածքը վերածել զբոսաշրջության հանգրվանի | Առավոտ - Լուրեր Հայաստանից
Ո՞րն է հանրային, պետական շահի տեսանկյունից արդար. Արամյանցի ապարանքը հանրային գերակա շահի սահմանմամբ գնել սեփականատիրոջից, (կամ պարզել, եթե ապօրինի գույք է՝ ետ բերել, տեղյակ չեմ), կարգի բերել ու թանգարան սարքել կամ մեկ այլ հանրօգուտ նպատակի ծառայեցնել, թե՞ թողնել քանդվի, հետո քարերը տանեն՝ գոմ սարքեն, տախտակեղենը վառեն, տեղն էլ պլաստիկից բուրգերնոց դնել…
Լեւոն Բարսեղյան
Միքայել Արամյանցի դղյակը փլուզման եզրին է. մտավորականները դիմում են ՀՀ վարչապետին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում.

Օդերեւութաբանական իրադրությունը փոխվում է. օդի ջերմաստիճանը կնվազի,  հնարավոր են տեղումներ

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 6-ի ցերեկը, 7-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 7-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 6-ի ցերեկը, 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ