Գլխավոր Блог էջ 51

Վանաձորը 100 օր առանց համայնքապետի. տեսանյութ

 

Վանաձոր - Wikiwand

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնելով՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դատական հայց էր ներկայացրել դատարան։ Հայցի պատճառով արգելանք էր դրվել նորընտիր ավագանու կողմից հրավիրվող նիստերի վրա, որի ընթացքում ավագանու կողմից համայնքապետ էր ընտրվելու։ Այստեղից էլ ծնունդ առան շղթայական խնդիրները․

Դատական գործընթացներին ընդառաջ ավագանին հունվարի 21-ին 1 օրակարգային հարցով արտահերթ նիստ հրավիրեց։ Ավագանու անդամների մեկ 3-րդի ձայներով փաստաբան ընտրեցին և նրան լիազորեցին դատական ատյաններում իրենց շահերը պաշտպանելու։ Սակայն, ստեղծված իրավիճակում կոնֆլիկտն իր գագաթնակետին էր հասել դեռևս դեկտեմբերի 16-ին, երբ կալանավորվեց ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած Ասլանյան դաշինքի առաջին համարը, Վանաձորի նախկին քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը։

Հաշվի առնելով ժամանակահատվածը՝ Մամիկոն Ասլանյանը դիտարկվում է որպես քաղբանտարկյալ․ Լոռու մարզպետը, որը ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն էր, գտնում է, որ ընտրություններն ու պատասխանատվություն կրելը չպետք է իրար խառնել․ Իսկ քաղաքացիների կարծիքները հակասական են․․․․

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն իր խոսքում նշեց, որ սա կարևորագույն իրավիճակ է, որը պետք է լինի իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների ուշադրության կիզակետում․ խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում․ Վանաձոր խոշորոցված համայնքում ստեղծված իրավիճակն անձի խնդիր չէ, այլ խոշորացված համայնքի արդեն ահագնացող խնդիր։

http://migfm.am/

Մոտ 20 երկիր կոչ է արել իրենց քաղաքացիների լքել Ուկրաինան

Около 20 стран за сутки призвали своих граждан покинуть Украину —  Рамблер/новости

Մասնավորապես, Ուկրաինայից հեռանալու կոչով հանդես են եկել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Իսրայելի, Կանադայի, Հունաստանի, Նոր Զելանդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Բելգիայի, Գերմանիայի և Լիտվայի  իշխանությունները։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 16-ը հայտարարեց Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկի օր։ Այս ամսաթիվը նա նշել է արեւմտյան երկրների, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ։

Սակայն Բայդենի մասին լուրերին գրեթե միաժամանակ Bloomberg գործակալության կայքում հոդված է հրապարակվել, որում ենթադրյալ ներխուժման մեկնարկի ամսաթիվը փետրվարի 15-ն է։ Ըստ «գործին ծանոթ» անանուն աղբյուրների՝ Ռուսաստանի գործողությունները կարող են ներառել սադրանք Դոնբասում կամ հարձակում Կիևի վրա։

Ներխուժման թեմայով խոսել է նաև Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ագրեսիվ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի դեմ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Միաժամանակ նախագահի օգնականն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի պնդում, թե Ռուսաստանը վերջնական որոշում է կայացրել Ուկրաինայի դեմ ուժի կիրառման վերաբերյալ։

Lenta.ru

Սուրբ Սարգսի մասունքակիր աջը…

Нет описания фото.

Սուրբ Սարգսի մասունքակիր աջը՝ պատրաստված մեր ժամանակաից, տաղանդաշատ, Մեծ վարպետի՝ Մամիկոն Մխիթարյանի արվեստանոցում:
Պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Սուրբ Սարգսի տոնը.

Սուրբ Սարգիս (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից է։
Այս տարի, Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը նշում է փետրվարի 12-ին:
Нет описания фото.
Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Ըստ ավանդության Սուրբ Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել՝
Տեր Աստված, բոլոր նրանց ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզանից, իրականություն դարձրու: Այսինքն` դա մեծագույն սիրո դրսևորում է՝ նա այնքան խորը նվիրյալ քրիստոնյա է, որ չի մտածում՝ Աստված ինձ այս չարչարանքներից հեռու պահիր կամ փրկիր, ասում է՝ երբ ես կնահատակվեմ, կլինեմ քո հավատարիմ զինվորը, սակայն այն բոլոր քրիստոնյաները, որոնք նեղության մեջ կլինեն, իմ անունը կտան աղոթի ժամանակ, լսիր նրանց:
Ահա այս պատճառով Հայ Առաքելական եկեղեցին նրան դարեր շարունակ իբրև սիրո բարեխոս է ընդունել և Սուրբ Սարգսի տոնն էլ կոչվում է սիրո տոն:
Возможно, это изображение (в помещении)

2021 թվականին Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր. (տեսանյութ)

2021 թվականին Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր:

Մարզպետ Արամ Խաչատրյանի խոսքով՝ մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են զբոսաշրջության, առողջապահության, կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներ։
Չնայած առկա դժվարություններին, մարզկենտրոն Վանաձորն ու մարզի մյուս համայնքներն ավելի բարեկարգ ու գրավիչ դարձնելու համար 2022-ին ևս մշակվելու են սուբվենցիոն ծրագրեր, կատարվելու են հստակ քայլեր։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՈՒԵՐԼԻՖՏԻՆԳԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

Օրինականացրել են 80 ինքնակամ կառույց, վճարել փաստացի չկատարված աշխատանքների դիմաց. կոռուպցիոն չարաշահումներ Սպիտակի համայնքապետարանում ...

Փետրվարի 10-ին Սպիտակի համայնքապետարանում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալեց Սպիտակ համայնքի բնակիչ, Հայաստանի Պաուերլիֆտինգի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների դոցենտ Գագիկ Սարոյանին և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ պատանիների հավաքականի մարզիչ, «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ Գոռ Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և աշխատակազմի   առաջատար մասնագետ Մելանյա Դանիելյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2022 թվականի ուժային եռամարտի բնագավառում անելիքները, ինչպես նաև Սպիտակ խոշորացված համայնքը «Առողջ մարմնում առողջ ոգի» ծրագրում ընդգրկելու վերաբերյալ։

ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը խոստացավ համայնքում կազմակերպել Հայաստանի առաջնություններից մեկը, որը հետագայում կկրի շարունակական բնույթ։ Գագիկ Սարոյանը նշեց, որ Սպիտակ խոշորացված համայնքն արդեն ունի Աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ և սպորտի վարպետներ և արդեն 5 տարի է, ինչ Սպիտակի Պաուերլիֆտինգի հավաքականը՝ ի դեմս մարզիչ հանրապետական կարգի մրցավար Գոռ Բարսեղյանի, զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը վստահեցրեց, որ համայնքում շարունակվելու են ուշադրության կենտրոնում պահվել թե՛ մարզադպրոցները և թե՛ մարզիկները, ինչն էլ կխթանի մեր համայնքում  մասսայական սպորտի զարգացմանը։ Քննարկվեց նաև մարզիկների բարձրագույն կրթություն ստանալու կարևորությունը, որոնց ապագայում հնարավորություն կտրվի դառնալու  մարզիչներ, ուսուցիչներ, սպորտի վարպետներ։ Պաուերլիֆտինգի նախագահը նշեց նաև, որ «Այսօրվա մարզիկը վաղվա զինվորն է»  և թո՛ղ Սպիտակ համայնքի մարզիկների ձեռքբերումները օրինակ ծառայեն մյուսների համար՝ հզորացնելով մեր հանրությունը։

Թիվ 21 դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմի հերոս Արման Աղվանյանի անվան դասարան

Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արման Աղվանյանի անվան դասարան։ Ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Քրիստինե Մադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսի ընտանիքի անդամները, հարազատներ, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում կատարվեց օրհնության կարգ՝ ձեռամբ Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի։ Ապա սկսվեց մշակութային մասը։ Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին երգ, ասմունք, ցուցադրվեց տեսագրություն, որում հնչում էր հերոսի ձայնը։ Դասարանում բացվեց Արման Աղվանյանի անվան անկյուն, որտեղ ներկայացված են նրա մեդալներն ու պատվոգրերը։ Հերոսի տատիկը դպրոցին նվիրեց Արմանի գրադարանը։

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի | Լրագիր

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 11-ի և 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-13-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ես հավերժ երախտապարտ կլինեմ նրան. Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը՝ Ռաֆայել Հարությունյանի մասին

Պեկին-2022-ի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել իր մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար։
«Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք։ Ռաֆայել Հարությունյանը հասկացավ մեր վիճակը: Նա շարունակեց աշխատել ինձ հետ և վերցրեց այնքան գումար, որքան կարող էինք վճարել։ Իսկ ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ հասնել իմ նպատակներին: Ես հավերժ երախտապարտ կլինեմ նրան այս աջակցության համար»,- մեջբերում է Չենին TASS-ը:

Ալեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների. տեսանյութ

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալելը և շեշտել վերջիններիս անգնահատելի վաստակը հայ մշակույթի զարգացման և հարստացման գործում։

Հանդիսավոր ընդունելությանը քննարկվել են մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։ Հայ մշակույթի վետերանները կարևորել են արվեստի հանդեպ պետական հոգածությունը և համաշխարհային տարբեր հարթակներում հայ մշակույթը լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը ներկաների խնդրանքով կատարել է իր հանրահայտ ստեղծագործություններից։

 

ՄԻԳ մարզային ՀՌԸ կողմից իրականացվող հիմնական ծրագրեր.

ՄԻԳ մարզային ՀԸ կողմից իրականացվող հիմնական ծրագրեր.

  1. Լրատվական. Փոքրիկ ակնարկ Վանաձորի ՄԻԳ ՀՌԸ-ի մասին

2. Լրատվական. Սահմանակից գյուղի բնակչի մտորումները

3. Ձայն բազմաց. Վանաձորը 100 օր առանց համայնքապետի.

4. Հանրային երկխոսություն. «Ասպարեզ»

5. «Ռեգիոն 5+»․մարզային լրատվամիջոցների միասնական հարթակ

6. «Հետք» վավերագրական ֆիլմերի շարքից. Վազգեն Բադալյան.

 

ՄԻԳ մարզային ՌԸ կողմից իրականացվող հիմնական ծրագրեր.

 

  1. Բարի օր (ուղիղ եթերից հատված)

2. Դիտակետ

3. Արձանագրություն

4. Առողջ ապրելակերպ

5.  Աշխատաշուկա