Գլխավոր Блог էջ 4

Մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում

‼️Հարգելի´ քաղաքացիներ,
այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք:

📍Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր:

‼️Հորդորում ենք այդ մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

#Armhydromet

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 21:00 դրությամբ

Փետրվարի 24-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հարժիս-Շինուհայր ճանապարհին բուք է։

Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 17:00 դրությամբ:

Փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները (Մ-4) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Տավուշի մարզում տեղում է ձյուն։

Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին,
Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են.

Փետրվարի 22-ին՝ ժամը 9:35-ի դրությամբ, Անիի, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցաբար։

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում (տեսանյութ)

🔹Հանրապետության մի շարք տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Կենտրոնացնելով ամբողջ հզորությունները՝ կատարում են շուրջօրյա աշխատանք՝ մաքրելով ճանապարհները և մշակելով աղ-ավազով։
🔹Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանացել թույլատրելի արագությունը:
🔹Ճանապարհների անցանելիության մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով (010)562533 տեղեկատու հեռախոսահամարով։

Իրազեկում․ Վանաձորում գործարկվելու է էլեկտրական շչակ

«Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փետրվարի 21-ին Լոռու մարզի «Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։

Ճանապարհների մասին 20.02.2025

🌨️Փետրվարի 20-ին՝ ժամը 8:05-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
✔️Ջերմուկի խաչմերուկից մինչև
Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
✔️Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
✔️Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
✔️Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ -Միրաք ճանապարհահատվածներում բուք է։
✔️Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
✔️Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են

🌨Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնացքում ձյուն է տեղում։
❗️Նորավան-Լծեն-Տաթև, Գորիս-Սիսիան, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ

Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ: Այսօր արդեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կազմավորմամբ ամրապնդվեց մեր խաղաղությունն ու պաշտպանությունը:

Այս օրը բոլորինն է՝ սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև գեներալի, բոլոր նրանց, ովքեր իրենց աղոթքներում խնդրում են Աստծուց խաղաղություն հայոց սահմանին և առողջություն հայ զինվորին: Արդեն 33 տարի է հայկական բանակը պաշտպանում ու անառիկ է պահում մեր պետության ողջ տարածքը:

ՄԻԳ հեռուստառադիոընկերությունը՝ տնօրեն Սերգեյ Հարությունյանի գլխավորությամբ, շնորհավորում է համայն հայությանը անկախ պետականության վերականգնման գործընթացում ունեցած ամենամեծ ձեռքբերման՝ հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ:

Մաղթում ենք բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն, խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն ձեր ծնողներին և մենք էլ սրտի թրթիռով սպասում ենք ձեր վերադարձին:

Ապրե՛ք, որ դուք կաք, քաջազուն տղե՛րք:

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ…