Գլխավոր Блог էջ 14

Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթական ելույթները Բուլղարիայում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Возможно, это изображение (5 человек и люди стоят)

Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթական ելույթները Բուլղարիայում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։ Նախ հաղթական օրվա մեկնարկը դրեց 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը առավելության հասավ էստոնացի Մաքսիմ Մակառովի նկատմամբ։ Այնուհետև բացահայտ առավելությամբ մոլդովացի մրցակցին հաղթեց 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։ Հաղթանակներ տոնեցին նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանն ու 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը։ Ընդ որում Հովակիմյանը թուրք մրցակցին հաղթեց բացահայտ առավելությամբ։ Մրցակցի առողջությունից ելնելով մրցավարները 3- րդ ռաունդում դադարեցրին մենամարտն ու հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա

Հայաստանի ճամփաներով. անդրադարձ ճանապարհաշինական աշխատանքներին (տեսանյութ)

«Region5+» հաղորդաշարի ուշադրության կենտրոնում Հայաստանի ճանապարհներն են: Ի՞նչ աշխատանք է արվել և ի՞նչ է նախատեսվում:

Ի՞նչ վիճակում են միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհները:

Ի՞նչ իրավիճակ է Սյունիքում, երբ ադրբեջանցիները փակեցին Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը. այլընտրանքային ճանապարհը Իրանից եկող խոշոր բեռնատարների համար գրեթե անանցանելի է:

Սկանդալներով ընթացող ճանապարհաշինություն… «Հյուսիս-հարավի» հետքերով: Մոտ 13 տարի առաջ սկսված շինարարության ավարտը չի նշմարվում:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն. չորրորդ անգամ այս ճանապարհի վերակառուցումը հետաձգվել է:

Արմավիրի ճանապարհների եւ կամուրջների անմխիթար վիճակը փորձություն է դարձել վարորդների համար:

Գյումրիի ճանապարհները ե՞րբ կարգի կբերվեն. իրական վիճակն ու պատասխանատուների խոստումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ Վանաձորում մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը

Возможно, это изображение (4 человека, люди стоят и костюм)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ Ոստիկանության օրվա առթիվ Վանաձորում մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը
Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ և այլք:
Возможно, это изображение (4 человека, люди стоят и на открытом воздухе)
Կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Ոստիկանության հարգելի ծառայողներ, Կառավարության, իրավապահ մարմինների, գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության հարգելի անդամներ,
Հարգելի դեսպաններ,
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Լոռու մարզի համար նշանավոր օր է՝ մեկնարկում է Պարեկային ոստիկանության ծառայությունը: Շատ խորհրդանշական է, որ Ոստիկանության օրը մենք 2022 թվականին դիմավորում ենք այսպիսի նորամուծությամբ:
Նախ ուզում եմ Ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած ծառայության համար: Հատկապես՝ վերջին տարիներին մենք շատ բարդ իրադարձությունների միջով ենք անցել, և պետք է արձանագրել, որ այս ընթացքում Ոստիկանությունը մնացել է իր բարձրության վրա՝ մի կողմից մեր իրավապահ և հատուկ մյուս ծառայությունների հետ պաշտպանելով իրավակարգը, Սահմանադրական կարգը, մյուս կողմից՝ հնարավորություն է տվել, որ քաղաքացիները լիարժեք իրացնեն իրենց իրավունքները:
Հույս ունեմ, որ Պարեկային ծառայությունը կվերցնի մեր Ոստիկանության բոլոր լավագույն ավանդույթները և կլրացնի այն բոլոր թերությունները, որոնք մենք նախկինում ունեցել ենք: Ըստ էության, Պարեկային ոստիկանությունը շատ խորհրդանշական ծառայություն է, որովհետև մի կողմից այստեղ ընդգրկված են Ոստիկանության երկարամյա աշխատողներ, մյուս կողմից՝ քաղաքացիներ, որոնք Ոստիկանության հետ որևէ առնչություն չեն ունեցել կամ առնչություն են ունեցել որպես քաղաքացի: Սա նշանակում է, որ Պարեկային ոստիկանությունն իրադրություններին կարող է նայել երկու կողմից, իրադրությունները հասկանալ երկու կողմից և իրադրությունները հասցեագրել հավասարակշռված, բայց վճռական: Ես ցանկանում եմ սա հատկապես ընդգծել՝ օրենքի, իրավունքի, Սահամանդրական կարգի, քաղաքացիների անվտանգության ապահովման տեսակետից, հանցավորության դեմ պայքարում, կարգուկանոնի պաշտպանության, սկսած՝ երթևեկության կարգուկանոնից, վերջացրած՝ առօրյա կարգուկանոնով Ոստիկանությունը պետք է լինի վճռական և հաստատակամ:
Այսօր ավտոմեքենաների թվի էական աճի արդյունքում ավելացել են ավտովթարները, մեծ քանակությամբ քաղաքացիներ են ամեն տարի զոհվում ճանապարհներին, վիրավորվում: Ես սա ինչո՞ւ եմ ընդգծում, որ մարզային փուլում Պարեկային ոստիկանությունը ծառայություն է իրականացնելու նաև մայրուղիների վրա: Եվ հատկապես ակնկալում եմ, որ մայրուղիների վրա ծառայությունն իրականացվի պատշաճ մակարդակով:
Возможно, это изображение (13 человек, люди стоят и на открытом воздухе)
Ուզում եմ հատկապես ևս մի բան ընդգծել. մենք սկզբունքային պայքար ենք տանում կոռուպցիայի դեմ: Դա վերաբերում է բոլորին՝ կառավարությանը, քաղաքական իշխանությանը, իրավապահ մարմիններին և Ոստիկանությանը: Ցանկանում եմ հույս հայտնել, որ Պարեկային ծառայությունը, ընդհանրապես՝ Ոստիկանությունը, զերծ կլինի կոռուպցիայից:
Այսօր Սուրբ Զատկի ճրագալույց է, և ես ուզում եմ բոլորիդ հիշեցնել Նոր Կտակարանի խոսքերը, երբ ասվում է, որ հնարավոր չէ միաժամանակ ծառայել Աստծուն և մամոնային. մամոնան տվյալ դեպքում դրամն է: Իսկ Աստծուն ծառայել, նշանակում է ծառայել իրավակարգին, օրենքին, ժողովրդին, Սահմանադրական կարգին, օրինականությանը: Քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում իրենց մի կողմից պիտի զգան ազատ, մյուս կողմից՝ պիտի հասկանան, որ այդ ազատությունը պահպանում և պաշտպանում է իրավակարգը, օրինականությունը: Ես այս գործում բոլորիս մաղթում եմ հաջողություն և հատկապես՝ ձեզ, Ոստիկանության հարգելի ծառայողներ, որովհետև այս գործի առաջին գծում հենց դուք եք:
Այսօր շնորհակալություն հայտնելով մեր ոստիկանությանը ծառայության համար, ես ուզում եմ, որ մենք կրկին հիշենք ոստիկանության այն ծառայողներին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ընթացքում, ովքեր զոհվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, ովքեր զոհվել են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, ովքեր զոհվել են օրենքը և իրավունքը պաշտպանելիս, հանցավորության դեմ պայքարելիս: Խոնարհում և գնահատանք նրանց նվիրվածությանը»:
Возможно, это изображение (4 человека, люди стоят и на открытом воздухе)
Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, մարմիններին, ովքեր իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության պարեկային ոստիկանության ներդրման աշխատանքներին: «Այժմ Շիրակի և Լոռու մարզերում մենք գործարկում ենք Պարեկային ծառայության աշխատանքը, բայց հենց այս պահին էլ Պարեկային ոստիկանության հավակնորդների ընդունելությունը Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում շարունակվում է: Ես ուզում եմ քաղաքացիական անձանց և հատկապես կանանց կոչ անել ակտիվորեն մասնակցել ընդունելությանը, ինչը նշանակում է, որ նրանք հինգ ամիս ուսումնառություն կանցնեն Ոստիկանության ակադեմիայում, ապա որակավորման քննություն հանձնելուց հետո, կանցնեն ծառայության:
Պարեկային հարգելի ոստիկաններ, այսօր ձեր ծառայության առաջին օրն է, բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Սահամանդրական կարգի, օրինականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Մեկ-երկու օր ջերմաստիճանի նվազումը չի ենթադրում՝ ամբողջ ապրիլը տաք չի լինելու. որոշ տեղերում ձյան տեղումները նորմալ են

Մեկ կամ երկու օր օդի ջերմաստիճանի նվազումը չի ենթադրում, որ ամբողջ ապրիլ ամիսը տաք չի լինելու: Կանխատեսումը, որն արվել էր ապրիլի սկզբին, 100 տոկոսով արդարացվել եւ արդարացվում է:

Այս մասին այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով Հայաստանում առաջիկայում սպասվող կլիմայական փոփոխություններին եւ վերջին օրերի եղանակային կանխատեսումներին:

«Ամսական կտրվածքով մեզ մոտ ապրիլին գերակշռելու են նորմայից բարձր ջերմային օրերը»,- վերահաստատեց Սուրենյանը:

Անդրադառնալով հանրապետության որոշ հատվածներում կլիմայական փոփոխություններին եւ ձյան տեսքով տեղումներին՝ վերջինս նկատեց՝ կլիմայական տեսանկյունից այդ հատվածների ձյունը համարվում է նորմալ երեւույթ:

«Տարվա այս ժամանակահատվածում նորմալ են տեղումներն այն բնակավայրերի համար, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 2000 մետր բարձրության վրա: Այդտեղ ծառերի ծաղկումը, բողբոջումն ու փթթումը տեղի են ունենում մայիսի առաջին տասնօրյակում: Ըստ այդմ՝ Շիրակի մարզում տեղացած ձյունը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ այնտեղի պտղատուների կամ, առհասարակ, որեւէ ծառատեսակի վրա»,- վստահեցրեց Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ առայժմ հանրապետությունում թափվել է տեղումների ընդամենը 10-30 տոկոսը: Այսօր եւ վաղը տեղումներ են սպասում, մայրաքաղաքում եւս հնարավոր է կարճատեւ անձրեւ, ապա մինչեւ ապրիլի 19-ը լինելու է առանց տեղումների եղանակ:

«Վաղը՝ կեսօրից հետո, օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ: Ընդհանուր առմամբ 14-ից մինչեւ 19-ը ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով: 19-20-ը հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ջերմաստիճանը կգերազանցի ցերեկը պլյուս 20-ի շեմը»- եզրափակեց հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը:

 

Էլեկտրական ենթակայանից մոտ 309 միլիոն դրամի յուղ ու պղնձե դետալներ էին գողացել. ոստիկանության բացահայտումը. (տեսանյութ)

Գողության մասին հաղորդումը ոստիկանության Կոտայքի բաժնում ձմռանն էր ստացվել: Հունվարի 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել էին, որ Առինջ գյուղի էլեկտրաենթակայանից տրանսֆորմատորի յուղ են գողացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 4-ից 5-ը գողացել են չշահագործվող հոսանքի կայանի յուղն ու պղնձե դետալներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 309 միլիոն դրամի վնաս:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:
Ծավալուն հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերները։ Հետևողական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդ, որոնցից մեկը՝ Նոր Խարբերդի, երկուսը՝ Երևանի բնակիչ:

Էլեկտրաենթակայանից մոտ 309 միլիոն դրամի յուղ ու պղնձե դետալներ էին գողացել. ոստիկանության բացահայտումը
Ապրիլի 11-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Կոտայքի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ գողոնը վաճառել են Երևանի տարբեր թաղամասերում:
Բերման ենթարկված տղամարդիկ ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:

Ապրիլի 30-ին՝ համապետական շաբաթօրյակ

Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մասնակցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպված խորհրդակցությանը՝ նվիրված ապրիլի 30-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակին։
Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել հանրապետության տարածքում սանիտարական մաքրության բարձր մակարդակ` աղբից մաքրելով ՀՀ բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները։
Возможно, это изображение (4 человека и люди стоят)
Մաքրման աշխատանքներ կիրականացվեն սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում, հատուկ պահպանվող տարածքներում, ջրային համակարգերի տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում և այլն:
Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։

ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն է սահմանվել

Սակագնային արտոնություն՝ ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի 1500  տոննայի համար - Shabat.am

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում  տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 1100 և 0405 10 1900 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։

Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ մաքսային մարմնի գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից ներկայացվող համապատասխան փաստաթղթի հիման վրա։ Արտոնությունը կիրառելի է 28.03.2022 -30.09.2022 թթ. միջակայքում` մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերի նկատմամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կանայք, ովքեր արարում են՝ իրենց շնորհը ստեղծագործական աներևակայելի թռիչքների վերածելով. (տեսանյութ)

Կանայք, ովքեր արարում են՝ իրենց շնորհը ստեղծագործական աներևակայելի թռիչքների վերածելով:
44-օրյա պատերազմը փոխեց ոչ միայն նրանց կյանքը, այլ նաև ստեղծագործական ձիրքը: Արվեստի մարդիկ ևս օգնության ձեռք մեկնեցին զինվորին՝ այդ օրերին ռազմաճակատ հասցնելով անհրաժեշտ պարագաներ:

Կառավարությունը ամառային զորակոչ հայտարարեց. Այն կկազմակերպվի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը

Արցախի նախագահի հրամանագրով անցկացվելու է ամառային զորակոչ և զորացրում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին:

Նախագծում ասվում է. «Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»:

Ամեն ինչ Սուրբ Զատիկի մասին…Ե՞րբ է պետք այցելել գերեզամններ, ինչ գույնեվ է ճիշտ ներկել ձուն…

Ժողովրդական սխալներ։ Մեր ժողովրդի մի մասի մոտ որոշ սխալ սովորույթներ կան. եթե տանը մինչև Սուրբ Զատիկ ընտանիքի անդամներից մեկը մահացած է լինում, ապա տանեցիները ձու չեն ներկում և փլավի մեջ չամիչ չեն գցում։

Սա անտեղյակ տրամաբանության արդյունք է, ըստ որի` կարմիրը տոնական գույն է, և սգի մեջ եղող մարդիկ չպետք է ուրախանան։ Սակայն սա հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն չէ, քանի որ Զատկի ձուն Հարության, կյանքի հավերժության խորհրդանշան է, հետևաբար, պիտի ներկվի հենց ա՛յդ ընտանիքներում` իբրև հոգևոր մխիթարություն, ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու։

Իսկ զատկական փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությունը, չամչի հատիկները` առաքյալներին, ովքեր Քրիստոսի Ավետարանի քարոզությամբ քաղցրություն բերեցին մարդկային կյանքում։ Սուրբ Զատկի տոնի հետ կապված նաև այլ նախապաշարումներ կան մեր ժողովրդի կենցաղում` օճառով ձեռքերը չեն լվանում, կար չեն անում և այլն։ Սակայն Եկեղեցին երբեք այսպիսի հրահանգներ չի տվել հավատացյալներին, և սրանք ևս համարվում են անտեղյակությունից ծագած ժողովրդական անիմաստ սնոտիապաշտություններ։ Այսպիսի անտեղյակության հետևանք են նաև ժողովրդի կողմից սխալ կերպով գործածվող փոքր և մեծ զատիկ արտահայտությունները։ Զատիկ բառը գործածվում է միայն Սուրբ Հարության տոնի համար, իսկ հունվարի 6-ը ոչ թե Հարության տոնին` Զատիկին նախորդող փոքր զատիկն է, այլ Տիրոջ Ծննդյան տոնը:

Պետք է նշել, որ գերեզմաններ գնալու օրը մեռելոցի օրն է և ոչ թե դրան նախորդող եկեղեցական մեծ տոնի օրը, անկախ նրանից, թե մարդը երբ է մահացել։ Մեռելոցի օրերը հիմնականում լինում են երկուշաբթի օրերը, բացի Սուրբ Ծննդյան մեռելոցից, որը հունվարի 7-ին է անկախ շաբաթվա օրից: Մեռելոցների նախորդ կիրակի օրը տերունական ցնծալի տոն է տոնվում, և տոնի օրը սխալ է գերեզման գնալը։ Մեզանից ոչ ոք չի թողնի իր սիրելի հարազատի հարսանիքը` նույնպես սիրելի, սակայն մահացած բարեկամի գերեզմանը գնալու համար։ Եվ եթե այսպես ենք վարվում մեր մարմնավոր հարազատների պարագային, ուրեմն որքան առավել ևս չպետք է Տիրոջը նվիրված ուրախությունն ու ցնծությունը թողնելով` գնանք գերեզմաններ։

Զատկական ձու։ Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը: Այդ երեկո սեղաններին արդեն լինում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, գինի: Այս օրը զատկական ձվերը տարբեր գույնի են ներկում: Դա ցույց է տալիս ուրախ տրամադրությունը, ինչպես նաև գեղեցկության համար է: Սակայն հիմնականում զատկական ձուն պետք է կարմիր գույնի լինի: Ձու ներկելու խորհուրդը շատ լավ է բացատրում Սուրբ Գրիգոր Տաթևացին: Ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը խորհրդանշում է օդը, իսկ կեղևը` երկինքը: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, և կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից