Գլխավոր Блог էջ 13

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միխայիլ Միշուստինի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ վարչապետ Միխայիլ  Միշուստինի հետ - Տեսանյութեր - Լրատվություն - Հայաստանի ...

Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ի թղթակիցը, ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինի հետ նաև առանձնազրույց կունենա։

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ կարկուտ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

 

Մենք ապահովել ենք առնվազն 3 բրոնզե մեդալ

Возможно, это изображение 2 человека и в помещении

Հայաստանը ևս մեկ կիսաեզրափակիչի մասնակից ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ 1/4 եզրափակիչում իր մրցակցին հաղթեց ու հաջորդ փուլ դուրս եկավ 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, ով գեղեցիկ հաղթանակ տոնեց Լատվիան ներկայացնող Իլյա Յուրսենոկսի նկատմամբ։ Այսպիսով կիսաեզրափակիչում Հայաստանն ունի 3 մասնակից։ Մենք ապահովել ենք առնվազն 3 բրոնզե մեդալ։

Էրիկ Իսրայելյանը պարզապես «ռմբահարեց» մոնտենեգրոն ներկայացնող մրցակցին և կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության ¼ եզրափակիչում 60 կգ քաշային Իրսայելյանը մրցեց Տոմիսլավ Ջինովիչի հետ ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին: Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան հասցրեց Ջինովիչին և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը հաշիվ բացեց: Ուժգին հարվածները մեր մարզիկը շարունակեց նաև նոկդաունից հետո և դեռևս առաջին ռաունդը չավարտված ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրին մենամարտը ու հաղթանակը շնորհեցին Իսրայելյանին: Այսպիսով երկու հայ բռնցքամարտիկ արդեն կիսաեզրափակիչում է: Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է ՌԴ

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ | Առավոտ - Լուրեր Հայաստանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Գյումրիի ճանապարհները ե՞րբ կարգի կբերվեն. իրական վիճակն ու պատասխանատուների խոստումները (տեսանյութ)

Գյումրիում վերջին 2-3 տարում փողոցաշինական աշխատանքներ կատարվում են, բայց շատ փողոցներ դեռ շարունակում են մնալ անանցանելի. փողոցային տնտեսությունը հնարավոր չի լինում բարեկարգ վիճակի բերել: Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները դարձյալ փոսային նորոգումներ են ձեռնարկել:

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:

Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը:

Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը:

Ղրիմի Թեոդոսիան և Դիլիջանը քույր քաղաքներ են դարձել (տեսանյութ)

Ղրիմի պատվիրակությունը ժամանել է Երեւան եւ մտադիր է այցի շրջանակներում Հայաստանի բիզնեսին ցուցադրել թերակղզում առողջարանային բուժման եւ հանգստի ոլորտում, եռակցման սարքավորումների, գյուղատնտեսական արտադրություններում ներդրման առավելությունները: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին հաղորդել են ռուսական տարածաշրջանի Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից։

Ղրիմի պատվիրակության կազմում են նախարարների խորհրդի նախագահի տեղակալ՝ Ղրիմի Հանրապետության ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ ՝ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, տարածաշրջանի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Անուշավան Աղաջանյանը, տարածաշրջանի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանում բացվել են Ղրիմի օրերը, որոնց ընթացքում նախատեսվում են բիզնեսի, հասարակայնության հանդիպումներ, կոնֆերանսներ եւ ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ: «Ղրիմի Հանրապետությունը մտադիր է ցույց տալ հանրապետության տնտեսության մեջ ներդրումների առավելությունները, Ղրիմում առողջարանային բուժման եւ հանգստի հնարավորությունները, եռակցման սարքավորումների արտադրությունը, գյուղատնտեսական արտադրությունները եւ այլ առաջնահերթություններ», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում Հայաստանում Ռուսաստանիդեսպանի, Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչի, Հայաստանի նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Տեղի կունենա Ղրիմի եւ Հայաստանի զբոսաշրջային եւ հանգստի հնարավորությունների շնորհանդեսը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար: Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը կմասնակցի նաեւ «Ղրիմի գարունը՝ միասին ընդմիշտ» ֆոտոցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման ութամյակին:

«Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Հայաստանում մեր հանրապետության օրերի անցկացմանը, ինչպես նաև կներկայացնի Ղրիմի ներդրումային և տնտեսական ներուժը ։ Տեղի կունենան գործարարների երկկողմ բիզնես-հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն ապրանքների և ծառայությունների մատակարարման հարցերը», — հաղորդել է Կիվիկոն։

Ի՞նչ տեղի ունեցավ Սյունիքում, երբ ադրբեջանցիները փակեցին Գորիս_Որոտան_Շուռնուխ ճանապարհը (տեսանյութ)

Ադրբեջանի զինված ուժերը օգոստոսի վերջին երբ փակեցին Երևան_Մեղրի_Իրանի Իսլամական Հանրապետություն սահմանի միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհահատվածը, լրջագույն խնդիր առաջացավ ինչպես Սյունիքի բնակավայրերի հայկական մեքենաների տեղաշարժի, այնպես էլ Իրանի ու Հայաստանի միջև գործող միակ ճանապարհով իրանական բեռների՝ Հայաստան և հակառակ ուղղություններով տեղափոխման համար։

 

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար մեքենան բռնկվել է ու այրվել՝ բետոնե արգելապատնեշին հարվածելուց հետո

Ապրիլի 18-ին, ժամը 04:31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից դեպի Քոբայր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Nissan Tiida» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։02-ին, մարվել՝ 05։12-ին։ Այրվել է ավտոմեքենան։