Գուգարաց թեմում Օծվեց Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքը

 

Գուգարաց թեմում

Օծվեց Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքը

Ի ուրախություն և առ ի գիտություն մեր բարեպաշտ հայորդիների հայտնում ենք, որ oգոստոսի 25-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեց Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքերը:

Սուրբ Դավիթ եկեղեցին կառուցվում է բարերարությամբ Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի:

Օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գյուլագարակ համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը, նախկին համայնքապետ Մհեր Գևորգյանը, Օձունի տարածաշրջանի հոգևոր հայրեր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը և Տեր Արարատ քահանա Շահվերդյանը, Պուշկինո վարչական շրջանի դպրոցի տնօրենը, ուսուցիչներ և բարեպաշտ հավատացյալներ:

Հավարտ օծման արարողության Սրբազան Հայրն օրհնեց ներկաներին, գնահատանքի և օրհնության խոսք հղեց բարերարին՝ աստվածահաճո այս գործի իրականացման համար:

Մարիամ Վահրամյան