Գլխավոր ԼՈՒՐԵՐ «Չենք ուզում, որ Թեղուտը դառնա բնակավայր առանց բնակիչների». Թեղուտի բնակիչ

«Չենք ուզում, որ Թեղուտը դառնա բնակավայր առանց բնակիչների». Թեղուտի բնակիչ

584

«Չենք ուզում, որ Թեղուտը դառնա բնակավայր առանց բնակիչների». Թեղուտի բնակիչ

ՀՀ Լոռու մարզի Թեղուտ բնակավայրում սոցիալական բևեռացումը խորանում է: Թեղուտ բնակավայրի մի շարք բնակիչներ բարձրաձայնում են սոցիալական, բնապահպանական և առողջապահական  խնդիրների խորացման մասին:

2022թ․ փետրվարի 28-ին «Քաղաքացու ձայնը» մեդիա-հարթակի «Քաղաքացու ձայնը» հարղորդաշարի եթերում տեղի ունեցավ Թեղուտ բնակավայրի բնակիչներ Մարտին Շախկյանի, Մհեր Մելքոնյանի, Կամո Հոբոսյանի, Արմեն Մկրտումյանի և իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի մամուլի ասուլիսը…

Թեղուտ. թանձր փոշի եւ շարունակվող անորոշություն | Aliq Media Armenia

… Օլեգ Դուլգարյանը նշեց, որ պետք է լրջորեն ուսումնասիրվի շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության վատթարացման պատճառահետևանքային կապը: «Մինչդեռ ընկերությունները կասկածի տակ են առնում հետազոտության արդյունքները: Ազդակը կա, թող ապացուցեն, որ այդպես չէ: Ոչ թե քաղաքացին ապացուցի, այլ ընկերությունը, որ տվյալ վնասը չի տալիս: Բոլոր համայնքերում բնապահպանական, սոցիալական և առողջական խնդիրներ կան: Հնարավոր չէ այդ համայնքում ունենալ բնապահպանական խնդիր և չունենալ առողջական խնդիր և՝ հակառակը»,- նշեց նա:

Խոսելով բնակավայրում այլընտրանքային ծրագրերի ներդրման մասին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ անհրաժեշտ է տարբեր ֆոկուս խմբերի շրջանում հարցումներ անցկացնել. «Երիտասարդների, կանանց, տղամարդկանց հետ առանձին խոսել, կարծիքներ դուրս գրել: Պետք է քննարկել, թե ինչ ստեղծել գյուղում, որպեսզի մարդիկ աշխատեն, իսկ երբ ընկերությունը հանքի պաշարները սպառի, գնա, ինչով կարող է գյուղը հետագայում զարգանալ: Եվ հանդիպումները իրականացնել հանրային քննարկումների ձևաչափով, որպեսզի բոլոր շահագրգիռ մարդիկ մասնակցեն»,- նշեց նա:

Օլեգ Դուլգարյանը նաև շեշտեց, որ պետությունն էլ իր հերթին պետք է կոնկրետ այնպիսի ծրագրեր հաստատի բնակավայրում, որոնք իրենց մեջ ներառում են սոցիալ-տնտեսական այլընտրանքային զարգացման բաղադրիչներ, որպեսզի դրանք իրապես նպաստեն բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

նյութն ամբողջությամբ, Աղբյուր` https://www.ecolur.org/