Գլխավոր ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊԸ  հեղինակազորված և լիցենզավորված տարածաշրջանային նշանակություն ունեցող մեդիա կազմակերպություն է, որն իր մեջ ներառում է «ՄԻԳ» TV-ն և «ՄԻԳ» մարզային ռադիոկայանը:
ՄԻԳ FM-ի պատմությունը
Լոռու մարզում օրինական դաշտում ստեղծված և մինչ օրս գործող առաջին ռադիոկայանը` Վանաձորի «ՄԻԳ» FM, որի առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1998թ. հուլիսի 30-ին: Փորձնական եթերաշրջանում վանաձորցիները 103.8 հաճախությամբ լսում էին հիմնականում ռուսաստանյան «Նոստալջի» ռադիոկայանի հաղորդումները, որոնք ընդմիջվում էին տեղական լուրերով և գովազդներով: Սակայն 1999թ. մարտից` ամերիկացի լրագրող Ջորջ Պապագանիսի անցկացրած դասընթացներից հետո, «ՄԻԳ»-ը նախընտրեց ողջ օրվա եթերացանկում ընդգրկել բազմաթիվ  սեփական արտադրության հաղորդումներ:
Վանաձորում 103.8 ՄՀց հաճախության համար հայտարարված մրցույթում 2003թ. նոյեմբերի 24-ին Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովը հաղթող ճանաչեց «Լոռու Միգ» ՍՊԸ-ին, որն էլ եթերում հանդես էր գալիս  «ՄԻԳ» ռադիոկայան անվանումով:
Եթերացանկում յուրաքանչյուր օր և ամեն ժամ ընդգրկված են բազմաբնույթ ու բազմատեսակ հաղորդումներ: «ՄԻԳ» ռադիոկայանը աշխատում է «երաժշտություն և հաղորդումներ բոլորի համար» ձևաչափում, ինչի շնորհիվ ապահովում է մեծ լսարան: Ռադիոկայանը պատրաստում է մանկական, մարզական, քաղաքական, տնտեսական, զվարճալի, երաժշտական բազմաբնույթ հաղորդումներ: «ՄԻԳ» ռադիոկայանը, բացի լրատվական որոշ թողարկումներից, ոչ կանոնավոր, սակայն պարբերաբար վերահեռարձակում է հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող հաղորդումները: Որպես կանոն, դրանք տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ եթերում անցկացվող հարցազրույցներն են:
2017 թվականին «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊԸ մասնակցել է ՀՌՀ-ի կողմից իրականացված մրցույթին և ամենաբարձր ցուցանիշով հաղթող ճանաչվել, ստանալով Լոռու մարզում հեռարձակվելու իրավունք: Հեռարձակվում է Վանաձոր(105.7 ՄՀց), Ալավերդի(102.5 ՄՀց), Սպիտակ(100.3 ՄՀց), Ստեփանավան(103.1 ՄՀց), Ախթալա(91.3 ՄՀց) քաղաքներում և մոտ 50 գյուղական համայնքներում, հասանելի է նաև օնլայն՝ migfm.am կայքում։
«ՄԻԳ» ռադիոկայանի գործադիր տնօրեն` Ռոբերտ Բալայան
ՄԻԳ TV-ի պատմությունը
1991 թվականին «Ինտերկապ» կոոպերատիվի հիման վրա հիմնադրված MIG հեռուստաընկերությունն առաջին անգամ եթեր է հեռարձակվել մարտի 8-ին:
«ՄԻԳ» հեռուստառադիոընկերությունը կարևորում է մասնագիտական մոտեցումը խմբագրական անձնակազմի ընտրության և զարգացման գործընթացում։ Աշխատակիցների հավաքագրումն իրականացվում է բաց, թափանցիկ և հավասար հնարավորություններ ապահովող սկզբունքներով։ Ընկերությունը խրախուսում է թիմի անդամների մասնագիտական աճը և վերապատրաստումը։ Բազմազանության հանդեպ հարգանքը, ներառականությունը և գործընկերային աջակցությունը «ՄԻԳ»-ի համար կարևոր արժեքներ են։
«ՄԻԳ» հեռուստառադիոընկերության խմբագրակազմն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով`
-Ճշմարտացիությունն ու անկողմնակալությունը վեր են հրատապությունից
-Պետության եւ հասարակության շահերն առաջնային են
-Մենք ետամուտ ենք խոսքի ազատությանն ու ժողովրդավարության գաղափարներին
-Մայրենի լեզվի անաղարտության պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է
-Հեռուստատեսությունը կարող է նպաստել մատաղ սերնդի դաստիարակությանը
-Հասարակության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի տեղեկացված լինելու
-Օբյեկտիվությունը բարձր ենք դասում սենսացիաներից
-Լրատվության հավաստիություն, անաչառություն, անկողմնակալություն
-Փաստերի եւ կարծիքների, տեղեկատվության եւ գովազդի տարանջատում
-Համերաշխություն այլ լրագրողների հետ, կաշառքի եւ շորթումների մերժում:
«ՄԻԳ» TV տնօրեն` Սերգեյ Հարությունյան
«ՄԻԳ» հեռուստառադիոընկերության առաքելությունն է`
1. Ապահովել հավասարակշռված, հասանելի տեղեկատվություն, որն արձագանքում է համայնքի կարիքներին ու խնդիրներին՝ խթանելով բնակչության տեղեկացված մասնակցությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում։
2. Որպես մարզային լրատվամիջոցի կայուն ներկայություն՝ «ՄԻԳ»-ը կարևորում է տեղական խնդիրների և հաջողությունների լուսաբանումը՝ բաց երկխոսության, քաղաքացիական ներգրավվածության և հանրային վերահսկողության մշակույթ ձևավորելու նպատակով։
3. Մենք ձգտում ենք լինել վստահելի աղբյուր՝ նպաստելով տեղեկացված որոշումների կայացմանը թե՛ անհատների, թե՛ համայնքների մակարդակով։
4. Հեռուստառադիոընկերությունը կարևորում է լրագրողների հոգեբանական և ֆիզիակական անվտանգությունը և արժանապատիվ աշխատանքային պայմանները՝ դրանք դիտարկելով որպես խմբագրական գործունեության առաջնային բաղադրիչ։
«ՄԻԳ» հեռուստառադիոընկերությունը իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է մի շարք կարևոր ներքին և ոլորտային փաստաթղթերով, այդ թվում՝
Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր (Հայաստանի ԶԼՄ դիտորդ մարմին): «ՄԻԳ» հեռուստառադիոընկերությունը միացել է Հայաստանի ԶԼՄ ինքնակարգավորման նախաձեռնությանը, որին միացած ԶԼՄ-ները հետևում են նաև Ընտրությունների և հանրաքվեների լուսաբանբան ուղեցույցինԶանգվածային լրատվության միջոցներում խտրականության դրսեւորումները բացառելու եւ հանդուրժողականություն ապահովելու վերաբերյալ ուղեցույցինսոցիալական ցանցերում խմբագրությունների աշխատակիցների վարքի կանոնների վերաբերյալ ուղեցույցին
Ուղեցույցների դրույթների պահպանման համար պատասխանատու՝ «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության տնօրեն Ս․ Հարությունյան
«ՄԻԳ» հեռուստառադիոընկերությունը միացել է «Լրագրողական վստահության նախաձեռնությանը» (JTI-Journalism Trust Initiative
«ՄԻԳ» ՀՌԸ Խորհրդի անդամներ՝
  • Սերգեյ Հարությունյան
  • Ռոբերտ Բալայան
  • Միլենա Հարությունյան

     

    © «ՄԻԳ» ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ