Գլխավոր ԼՈՒՐԵՐ Հռոմի պապը՝ Ուկրաինայում պատերազմի մասին. Կանգ առեք, աղաչում եմ, նայեք այս դաժանությանը

Հռոմի պապը՝ Ուկրաինայում պատերազմի մասին. Կանգ առեք, աղաչում եմ, նայեք այս դաժանությանը

843

Սա ողբերգություն է. Հռոմի պապը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին | Ֆակտոր  տեղեկատվական կենտրոն

«Ուկրաինայում արյան եւ արցունքի գետեր են հոսում։ Սա պարզապես ռազմական գործողություն չէ, պատերազմ է, որը տարածում է մահ, ավերածություն եւ թշվառություն»,- այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։  Նա ընդգծել է, որ օրեցօր ավելանում է զոհերի թիվը , ինչպես նաեւ փախստականների, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչ անելու խաղաղության համար։ Նա կոչ է արել ապահովել մարդասիրական միջանցքներ, երաշխավորել կենսական օգնության հասանելիությունը ռումբերի տակ մնացած քաղաքացիներին։

«Պատերազմը խելագարություն է։ Կանգ առեք, աղաչում եմ, նայեք այս դաժանությանը»,- ասել է նա։