Գլխավոր ԼՈՒՐԵՐ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 14 տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք...

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 14 տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր

587

Возможно, это изображение (6 человек и в помещении)

Փետրվարի 19-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 14 տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր։
Возможно, это изображение (5 человек и люди стоят)
Օրվան ընդառաջ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Մարգահովիտ, Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքների դպրոցներ։
Возможно, это изображение (7 человек, люди сидят и в помещении)
Արամ Գրիգորյանը մարզպետարանի կողմից գեղարվեստական գրքեր նվիրեց դպրոցների գրադարաններին։ Իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շորհավորելով աշակերտներին՝ նա հորդորեց արդյունավետ օգտագործել դպրոցական ուսումնառության տարիները, շատ կարդալ և հարստացնել գիտելիքների շտեմարանը։
P.S. Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ…