🔹ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։
#Էստակադայի միջոցով #Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել, վերականգնել այն։
🔹Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են նաև մայթերը։ Տեխհսկողի խոսքով՝ աշխատանքները կապալառուի կողմից կատարվում են շիննորմերին համապատասխան։
🔹Ըստ նախագծի՝ աշխատանքների շրջանակում կվերականգնվեն բետոնային ծածկը, պաշտպանիչ շերտը, կկատարվի ջրամեկուսացում, կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, որից հետո տրանսպորտային օբյեկտը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն այլ աշխատանքներ նույնպես։ Նախատեսված է նորոգել նաև մոտեցումները Դեմիրճյան փողոցին ու Մ-6 միջպետական ճանապարհին։
🔹Ուղեանցի երկարությունը 160մ է, լայնությունը՝ 14մ։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ