Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը կարևորեց էներգետիկ շուկայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ պահը պատմական համարեց՝ էներգետիկական շուկայի ազատականացման համատեքստում և շնորհակալություն հայտնեց բարեփոխումների ընթացքում ներդրում ունեցած միջազգային գործընկերներին։
Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ էներգետիկական շուկայում արդեն իսկ հայտնվել են 6 ընկերություննր, որոնք կապահովեն մրցակցային դաշտ։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությության տնօրեն Ջոն Ալլերլոյի խոսքով՝ Հայաստանը էներգետիկ շուկան կայուն է և իրենք շահագրգռված են աջակցել այս գործին։
«Առաջին անգամ է, որ շուկայի մասնակիցները ապահովելու են շուկայի ազատականացումը։ ԱՄՆ-ը սատարում է Հայաստանում երկարաժամկետ էներգետիկ կայուն շուկայի մեկնարկը՝ ավելացնելով նաև էներգետիկ անվտանգությունը։ ԱՄՆ կառավարությունը և մենք ակնկալում ենք, որ նոր ծրագիր կներդնենք»,-ասաց Ջոն Ալլելոն և շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ՏԿԵ նախարարին և ՀԾԿՀ-ին համատեղ աշխատանքի համար։
Ելույթով հանդես եկավ նաև Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը, ով ևս կարևորեց շուկայի ազատականացումը։
Մեսրոպ Մեսրոպյանը հիշեցրեց, որ այն բաժանորդները, ովքեր տարեկան 1 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա են օգտագործում, պետք է օգտվեն այլ մատակարարից, հակառակ դեպքում՝ պետք է վճարեն ՀԷՑ-ի ամենաթանկ սակագինը։
Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում անդրադարձավ ոլորտի խնդիրներներին և կրկին շնորհակալություն հայտնեց ներկաներին ԱՄՆ ՄԶՇ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարը պրեզենտացիա ներկայացրեց։