📍ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հայրենակիցներ,
🏆 Հուլիսի 8-12-ը Վանաձորում կանցկացվի «Վանաձորի համայնքապետի գավաթ-2025» ֆուտզալի բաց առաջնություն։
⚽️ Այն նպատակ ունի մասսայականացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևերը, վերականգնել ֆուտբոլային ավանդույթներ ունեցող քաղաքի համբավը, ինչպես նաև նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը:
📍«Վանաձորի համայնքապետի գավաթ-2025» ֆուտզալի բաց առաջնությունը կանցկացվի 1 փուլով։ Կարող են մասնակցել բոլոր այն թիմերը, որոնք նախապես մասնակցության հայտ կներկայացնեն։
📍 «Վանաձորի համայնքապետի գավաթ-2025» ֆուտզալի բաց առաջնության մասնակցության համար պետք է հուլիսի 18-ից մինչև հուլիսի 7-ը հայտեր ներկայացնել Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժին (հասցե՝ Վանաձոր, Տիգրան Մեծ 22, 4-րդ հարկ, 402 սենյակ)։