Գլխավոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

381

🩺Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի ներկայացուցիչնե՛ր,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողների օրվա կապակցությամբ՝ խորին երախտագիտություն հայտնելով ձեր անձնվեր աշխատանքի, մասնագիտական նվիրումի և մարդասիրական առաքելության համար։
Ձեր ամենօրյա գործը պահանջում է բացառիկ պատասխանատվություն, համբերություն ու հոգատարություն, քանի որ ձեր ձեռքերում, հաճախ բառի ամենաբուն իմաստով, մարդկային կյանքեր են։

Ձեր նվիրումով է, որ մեր մարզի առողջապահական համակարգը շարունակում է կայունորեն զարգանալ՝ ապահովելով որակյալ ծառայություններ և հուսալի աջակցություն մեր քաղաքացիներին։

Լոռու մարզի յուրաքանչյուր բնակչի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ հատկապես դժվարին ժամանակներում՝ համավարակների, բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների պայմաններում, դրսևորած համարձակության, տոկունության և նվիրվածության համար։

Թող ձեր աշխատանքն արժևորվի ամեն օր, թող ձեր ջանքերն ի վերուստ պսակվեն հաջողությամբ, իսկ ձեր ընտանիքներում տիրի խաղաղություն, առողջություն և բարօրություն։

Մաղթում եմ ձեզ ուժ, անսպառ եռանդ, մասնագիտական շարունակական աճ:

#Բուժաշխատողներիօր