Գլխավոր ԼՈՒՐԵՐ Ինչպես ծանոթանալ սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկին

Ինչպես ծանոթանալ սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկին

919

 

Ինչպես ծանոթանալ սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկին

Ինչպե՞ս ծանոթանալ այն կազմակերպությունների ցանկին, որոնք սոցփաթեթի շրջանակում տրամադրում են ստոմատոլոգիական, մարզաառողջարանային, զբոսաշրջային և այլ ծառայություններ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 13-ից շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը կարող  են նաև օգտվել մարզա-առողջարանային, սպորտային համալիրների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից։

Սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող մարզաառողջարանային հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FwyzGt

Հիշեցնենք, որ սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝

  • հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը,
  • շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որոնցով սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսը մեկամսյա ժամկետում աշխատանքի անցնելիս, կպահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը,
  • վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։