Գլխավոր ԼՈՒՐԵՐ Էլեկտրական ենթակայանից մոտ 309 միլիոն դրամի յուղ ու պղնձե դետալներ էին գողացել....

Էլեկտրական ենթակայանից մոտ 309 միլիոն դրամի յուղ ու պղնձե դետալներ էին գողացել. ոստիկանության բացահայտումը. (տեսանյութ)

478

Գողության մասին հաղորդումը ոստիկանության Կոտայքի բաժնում ձմռանն էր ստացվել: Հունվարի 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել էին, որ Առինջ գյուղի էլեկտրաենթակայանից տրանսֆորմատորի յուղ են գողացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 4-ից 5-ը գողացել են չշահագործվող հոսանքի կայանի յուղն ու պղնձե դետալներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 309 միլիոն դրամի վնաս:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:
Ծավալուն հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերները։ Հետևողական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդ, որոնցից մեկը՝ Նոր Խարբերդի, երկուսը՝ Երևանի բնակիչ:

Էլեկտրաենթակայանից մոտ 309 միլիոն դրամի յուղ ու պղնձե դետալներ էին գողացել. ոստիկանության բացահայտումը
Ապրիլի 11-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Կոտայքի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ գողոնը վաճառել են Երևանի տարբեր թաղամասերում:
Բերման ենթարկված տղամարդիկ ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: