Գլխավոր ԼՈՒՐԵՐ Արյունատվության ակցիա՝ Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ

Արյունատվության ակցիա՝ Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ

165

Հունիսի 14-ին՝ Արյան դոնորների համաշխարհային օրվա առթիվ, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Լոռու մարզային բաժանմունքում կազմակերպվել էր արյունատվության ակցիա, որին մասնակցում էին Լոռու մարզպետի պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի առողջապաhության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, առողջապահական հիմնարկների ղեկավարներ, բուժաշխատողներ, քաղաքացիներ։

Օրվա առթիվ կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում:

Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ Հ. Ավետիսյանը։ Նա կոչ արեց միանալ կյանքեր փրկելու կարևոր նախաձեռնությանը։

— Այս միջոցառման նպատակն է ևս մեկ անգամ ընդգծելու արյունատվության կարևորությունը: Բոլորս պետք է գիտակցենք, որ մեր հանձնած արյան շնորհիվ փրկվում են բազաթիվ մարդկային կյանքեր: Խորին հարգանքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր կամավոր սկզբունքով իրենց արյունն են նվիրում դրա կարիքն ունեցողներին,- ասաց նա։

Ռուզաննա Պողոսյանն իր ելույթում նույնպես կարևորեց և արժևորեց դոնորության գաղափարը:

Բաժանմունքի ղեկավար Լիանա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, դոնորներին իրենց գործունեությունը կարևորելու և ամենամյա դարձած ակցիային միանալու համար։

🩸Արյունատվության ակցիային մասնակցեցին Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները, առողջապահական հիմնարկների ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ։