Домой ԼՈՒՐԵՐ Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ Ավանեսյան

Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ Ավանեսյան

0
Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ Ավանեսյան

Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ  Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր ...

2021թ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվել է համավարակի մարտահրավերը:

Կառավարությունն այս մարտահրավերին դիմակայելու եւ դրա ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ մի կողմից զսպելով վարակի տարածումը, կանխարգելելով հիվանդությունը պատվաստումներով եւ ապահովելով մեր քաղաքացիների համար բարձրորակ բժշկական օգնություն, մյուս կողմից՝ չգնալով տնտեսական գործունեության սահմանափակումների՝ զերծ է մնացել լոքդաուններից. Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի ընթացքում նշել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

2021թ. Կառավարության կարեւորագույն հանձնառությունն է եղել նաեւ ապահովել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների ամբողջական բժշկական օգնության տրամադրումը՝ այդ թվում նաեւ արտասահմանյան բժշկական կենտրոններում:

Նախարարը տեղեկացրել է, որ մի շարք մարզային պոլիկլինիկաներ առաջին անգամ համալրվել են ռենտգեն սարքավորումներով եւ մի շարք այլ կարեւոր պարագաներով:

«Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում շարունակվել են ուռուցքաբանության հիվանդությունների վիրահատական, ոչ վիրահատական, սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը, արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության կողմից պացիենտներին ուղղաթիռով տեղափոխման գործընթացները»,-նշել է զեկուցողը: Նա կարեւոր ձեռքբերում է համարել անպտղությամբ տառապող ընտանիքների, անձանց՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությունները:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ծրագրով 2021թ. ծնվել է 76 երեխա, 2022թգ արդեն 21 երեխա»,- փաստել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը, բացվել է մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունքը՝ 12 մահճակալով: Սեւանում բացվել է մանկական վերականգնողական կենտրոն:

Նախարարի խոսքով՝ շարունակվել են էլեկտրոնային առողջապահության ներդրման աշխատանքները:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here