Պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ իրազեկում իրականացվեց Ախթալա և Շնող խոշորոցված համայնքներում

691

 

Возможно, это изображение (10 человек, люди сидят и люди стоят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը մեկնարկել է այցելությունները մարզի համայնքներ՝ շահառուների շրջանում գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու նպատակով՝ շահառուների խմբերի ընդլայնման նպատակով։
Մարտի 29-ին աշխատանքային խումբը Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի գլխավորությամբ եղել է Ախթալա և Շնող խոշորացված համայնքներում՝ հանդիպումներ ունենալով համայնքների բնակավայրերի բնակիչների հետ։
Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Համայնքներում իրականացված հանդիպումների ընթացքում վարչության գյուղատնտեսության բաժնի աշխատակիցները հանգամանորեն տեղեկատվություն են ներկայացրել իրականացվող ծրագրերի և դրանցից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։
Ներկայացվել է նաև Լոռու մարզում ապահովագրման ենթակա մշակաբույսերի ցանկը։
Ներկաները պատասխանել են բնակիչներին մտահոգող հարցերին՝ կապված ծրագրերի ֆինանսավորման ընթացակարգերի, ապահովագրական ընկերությունների հետ։
Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят и в помещении)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ