«Ժողովրդական քաղաքացիության ուսուցում․ առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակիցները հանդիպեցին Լոռու մարզպետի հետ

456

Возможно, это изображение (16 человек и люди стоят)

«Ժողովրդական քաղաքացիության ուսուցում․ առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասնակիցներին այսօր հյուրընկալեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նրանք Վանաձորի թիվ 5, 10, 11 և Գուգարքի ավագ դպրոցների սաներն էին, ովքեր, հաղթելով ներդպրոցական ընտրություններում, հնարավորություն են ստացել ընդգրկվելու ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներում և միջոցառումներում։
Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և նշված ծրագրի փորձագետ, Լոռու մարզային համակարգող Նաիրա Բարիկյանը։
Ողջունելով աշակերտներին՝ մարզպետ Արամ Խաչատրյանը կարևորեց աշակերտների մասնակցությունը ամենատարբեր կրթական ծրագրերին և նշեց, որ պետք է միշտ ակտիվ և նախաձեռնող լինել։
Возможно, это изображение (8 человек, люди стоят, цветок и в помещении)
— Յուրաքանչյուրիդ ձայնը կարևոր է, դուք եք մեր ապագան, մենք միշտ ձեր աջակցության կարիքն ունենք։ Պետք է միասին շենացնենք, պաշտպանենք ու պահպանենք մեր տունը՝ մեր հայրենիքը,- ասաց Ա․ Խաչատրյանը։
Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հարցերն ուղղեցին մարզպետին՝ կրթության, երիտասարդության, քաղաքական և ընտրական գործընթացների, համայնքների զարգացման, աղբահանության, քաղաքի արտաքին տեքսի վերաբերյալ և ստացան սպառիչ պատասխաններ։
Իրազեկման ծրագիրն իրականացնում է «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը»՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Նպատակն է երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների վերաբերյալ:
Возможно, это изображение (7 человек, люди сидят, цветок и в помещении)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ