Ընկերոջը փրկելու համար ծառահատումն իր վրա է վերցրել

262

 

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ սեպտեմբերի 17-ին քննվում էր Վ. Քոչարյանի գործը:

Վ. Քոչարյանը մեղադրվում է «Բաղերի գլուխ» կոչվող հանդամասից ապօրինի ծառ հատելու մեջ: «Բաղերի գլուխ» հանդամասը

գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» 2-րդ պահաբաժնում:
Ըստ մեղադրող կողմի Վ. Քոչարյանը դեկտեմբերի 23-ին  անհայտ անձի հետ նշված հանդամասում կտրել է 2 բոխի և 1 հաճարենիՆրան տեսել է անտառապահը, նկատելով դա, Վ․ Քոչարյանը փախուստի է դիմել: Այս մասին նա պատմել է ընկերոջը՝ Արմեն Ռասոյանին, դեպքի մանրամասներն իմանալուց հետո, նրանք համաձայնության են եկել և վերջինս, ընկերոջը փրկելու համար ծառահատումներն իր վրա է վերցրել։ Ծառերի ապօրինի հատման հետևանքով բուսական և կենդանական աշխարհին պատճառած վնասի հատուցման չափը կազմել է 171.000 ՀՀ դրամ:

Դատական նիստի քարտուղար Մարիամ Մարտիրոսյանը զեկուցեց, որ Լոռու մարզի դատախազի հրամանով քրեական գործի դատախազ՝ Արմեն Շիրմանյանի փոխարեն գործի վարույթը շարունակելու է ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը, ով և ներկայացել էր նիստին։ Նիստին ներկա չէր ամբաստանյալ՝ Վ. Քոչարյանը։ Նա այժմ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում գտնվում է կալանքի տակ՝ սակայն այլ քրեական գործով: Դատարանը ամբաստանյալի ներկայությունն ապահովելու համար դիմել է համապատասխան վարչություն, սակայն չի հաջողվել ամբաստանյալի ներկայությունն ապահովել: Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալի շահերի պաշտպան՝ Աշոտ Ղազարյանը, ինչպես նաև տուժողի ներկայացուցիչ Արթուր Մամաջանյանը: Վերջինս գրություն էր ուղարկել դատարան, որ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին, և գործի քննությունը կարող են իրականացվնել առանց իր ներկայության:

Դատարանը, դատավոր Լուսինե Ալավերդյանի նախագահությամբ,  որոշում կայացրեց, որ դատական նիստին կարևոր է ամբաստանյալ՝ Վ. Քոչարյանի ներկայությունը և հանձնարարեց համապատասխան գրություն ուղարկել քննչական կոմիտե որպեսզի հաջորդ նիստին, որը նշանակվեց հոկտեմբերի 4-ին, ապահովեն ամբաստանյալի ներկայությունը:

                                 Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

 

Նարինե Մաթեւոսյան

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ