Տեղի ունեցավ հանրային քննարկում Վանաձորի համայնքապետարանում
2022 քվականի մարտի 2-ին Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 մայրուղու մինչև 6 կմ հատվածում վթարավտանգ տեղամասերի ասֆալատապատման, ճանապարհային նշաններով երթևեկության կագարավորման նախագծի և բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի քննարկումը:

Մասնակիցների կողմից քննարկման հիմնական թիրախն էր միջպետական ճանապարհաեզրին տեղադրված ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման տնակների հատվածում անվտանգ երթեկության ապահովումը /ժողովրդի կողմից ՛՛3-չդ մասի գարաժներ՞ կոչվող հատվածը/:

Նախագծով նախատեսվում է ասֆալտապատել տնակների առջևի հատված և սիզմարգերի նեղ հատվածով առանձնացնել մուքեր և ելքեր դեպի միջպետական հատված:
Քննարկումների ժամանակ ներկայացվեցին մի շարք առաջարկություններ, որոնք նախագծողները հաշվի կառնեն շինարարությունից առաջ: