Հանրային տրանսպորտի խնդիրը Հայաստանի մարզերում. լուծումներն ուրվագծվել են, բայց թղթի վրա (տեսանյութ)

514

Հանրային տրանսպորտի խնդիրը Հայաստանի մարզերում. լուծումներն ուրվագծվել են, բայց… թղթի վրա.

Արմավիրի սահմանամերձ գյուղերում՝ Բագարան, Երվանդաշատ, Տալվորիկ, Արտամեդ, Կողբավան, Վանանդ համայնքներում միջհամայնքային երթուղի չկա արդեն 12 տարի:

Սյունիքում հայտարարված երթուղիների համար մրցույթները չեն կայանում. մարզի համայնքների միջև երթուղային ցանցն ամբողջացված չէ, ուղևորափոխադրումների հարցը շարունակում է օրակարգում մնալ։

Ի՞նչն է խնդիրը, որ հարցը չի կարգավորվում տարիներ շարունակ: Այս հարցի պատասխանը փորձել ենք գտնել՝ երթևեկելով Գյումրի-Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն գյուղերի հասարակական տրանսպորտով: Ինչպիսի՞ն է միջհամայնքային երթուղի սպասարկող վարորդի մեկ աշխատանքային օրը:

Երևանում ևս խնդիրը չի կարգավորվել. հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը պատրաստ է, բայց… միայն թղթի վրա։ Թեև երթուղում հայտնվել են նոր ավտոբուսներ, սակայն դրանց թիվը դեռ բավարար չէ մայրաքաղաքում ուղևորափոխադրումը պատշաճ իրականացնելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից արձագանքում են՝ խնդիրները բոլոր մարզերում լուծելու համար մշակել են միասնական երթուղային ցանց. Ժամկետները, սակայն, անորոշ են:

Վարորդներին այս օրերին հուզող ևս մեկ կարևոր անդրադարձ. ինչպե՞ս է տեղի ունենալու գազաբալոնային սարքերով տրանսպորտային միջոցների շահագործումը, ի՞նչ փորձաքննություն են անցնելու լիցենզավորման համար:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ