ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել` միջոցներ հատկացնել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վերակառուցման նախագծի համար

496

ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել` միջոցներ հատկացնել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վերակառուցման նախագծի համար, ինչը ենթադրում է, որ նախագծման աշխատանքներին կհաջորդի թաղամասի վերակառուցումը, որը Ստեփանավանի ամենամեծ խնդիրն էր։
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վթարային դպրոցի փոխարեն նոր դպրոց է կառուցվում ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ
Ուրախ ենք կիսել ձեզ հետ այս հրաշալի լուրը, շնորհակալ ենք ՀՀ կառավարությանն` այս սպասված որոշման համար, Ստեփանավանի համայնքապետարանի և նոր ձևավորված համայնքային իշխանության համար սա օրակարգային ամենահրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն էր, ամիսներ առաջ ևս մեկ անգամ վերահաստատել ենք քաղաքական թիմի կամքն ու պատրաստակամությունը, որ ամեն հնարավոր ջանք գործադրելու ենք խնդրի լուծման համար:
Սիրելի ստեփանավանցիներ. սա միայն սկիզբն է, Ստեփանավանի զարգացմանն ու առաջընթացին միտված` պետության և համայնքի ջանքերը շարունակական են լինելու, արվելու է առավելագույնը։ Աշոտաբերդի վերակառուցման նախագիծը պատրաստ լինելուն պես` սեղմ ժամկետներում կսկսվեն նաև շինարարական աշխատանքները.
Շուտով կհաջողվի հրաժեշտ տալ Աշոտաբերդի շենքերին` բնակարանամուտ պարգևելով հարյուրավոր մարդկանց: Կարևոր է նշել նաև, որ ընթացքի մեջ է նաև նույն թաղամասի դպրոցի վերակառուցումը, որը ևս մեծ ձեռքբերում է:
Ստեփանավանի համայնքապետ` Արմեն Գրիգորյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ