Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհին բեռնատարի թափքում հրդեհ է բռնկվել, այրվել է մեծաքանակ անասնակեր

674

InfoPort - եղիր տեղեկացված

Փետրվարի 16-ին՝ ժամը 03:17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա. Ն.) թափքում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։57-ին, մարվել՝ 04։15-ին։ Այրվել է մոտ 60 հակ անասնակեր։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ