Խարկովում ազատ ոճի ըմբիշները նվաճեցին 10 մեդալ

449

Հայաստանի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Ուկրաինայում - Պանորամա | Հայաստանի  նորություններ

Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի թիմը:

Ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (125 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) նվաճել են արծաթե պարգեւներ։

Հաբեթնակ Կուրղինյանի թիմում երրորդ տեղը գրավել են Նորիկ Հարությունյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ), հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ