Օլեգ Դուլգարյան. խայտառակություն է և քանի ուշ չէ պետք է հրաժարվել նման մոտեցումից…

700

Возможно, это изображение (3 человека, люди сидят и люди стоят)

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես բազմիցս նշել եմ, ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտին հարող ամբողջ օրենսդրությունը բխում է, գործում է միայն հանքարդյունաբերողի շահերից, ի վնաս համայնքի բնակչի։ Հիմա վիճակը էլ ավելի վատացավ։
Փետրվարի 10-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ինչով համայնքի բնակիչների շահերի և իրավունքների նկատմամբ ևս մի կարևորագույն սահմանափակում է մտցվում և դա ՀՀ-ում ընդունված ամենահակաժողովրդավարական նախագծերից և որոշումներից մեկն է։
Օրինագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր 55.1-ին հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները:

Խայտառակություն. քանի ուշ չէ, պետք է հրաժարվել». Օլեգ Դուլգարյան
Ստացվում է ինչ, օրինակ եթե ընդերքաօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ծրագիրը հաստատվել է` անտեսելով համայնքի բնակիչների կարծիքը, ապա համայնքի բնակիչների կողմից սեփական իրավունքների և մաքուր միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու համար իրականացվող խաղաղ ակցիաները, բոյկոտումները համարվելու են անհաղթահարելի ուժ և ավտոմատ երկարացվելու է ընդերքօգտագործողի իրավունքը իր գործունեությունը իրականացնելու համար։
Այսինքն, ըստ էության, համայնքը, համայնքի բնակիչը թեկուզ պայքարի ամբողջ կյանք և թույլ չտա, որպեսզի իր շրջակա միջավայրը քանդեն, ապա մեկ է ընդերքաօգտագործողի իրավունքը այդ տարածքի նկատմամբ շարունակաբար երկարացվելու է այնքան ժամանակով, որքան ժամանակով իրեն խոչընդոտել են։
Ավելին, կարծում եմ դրան կհետևի համայնքի բնակչին նկատմամբ նման դեպքերում «Օրինական ընդերքօգտագործմանը» խոչընդոտելու համար քրեական գործ հարուցելու հերթական բարեփոխման ժամանակը։
Մի խոսքով խայտառակություն է և քանի ուշ չէ պետք է հրաժարվել նման մոտեցումից և հակառակը, օրենսդրությունը համապատասխանեցնել առաջին հերթին համայնքի բնակիչների օրինական շահերին և իրավունքներին։
Հավելեմ նաև, որ նման օրինագիծը ընդունվել է առանց հասարակության հետ կոնսենսուսի և ասում ենք ՈՉ այդ հակաժողովրդավարական նախագծին»։

Աղբյուրը`  Օլեգ Դուլգարյան,  https://www.facebook.com/oleg.dulgaryan

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ