Վանաձորը 100 օր առանց համայնքապետի. տեսանյութ

943

 

Վանաձոր - Wikiwand

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնելով՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դատական հայց էր ներկայացրել դատարան։ Հայցի պատճառով արգելանք էր դրվել նորընտիր ավագանու կողմից հրավիրվող նիստերի վրա, որի ընթացքում ավագանու կողմից համայնքապետ էր ընտրվելու։ Այստեղից էլ ծնունդ առան շղթայական խնդիրները․

Դատական գործընթացներին ընդառաջ ավագանին հունվարի 21-ին 1 օրակարգային հարցով արտահերթ նիստ հրավիրեց։ Ավագանու անդամների մեկ 3-րդի ձայներով փաստաբան ընտրեցին և նրան լիազորեցին դատական ատյաններում իրենց շահերը պաշտպանելու։ Սակայն, ստեղծված իրավիճակում կոնֆլիկտն իր գագաթնակետին էր հասել դեռևս դեկտեմբերի 16-ին, երբ կալանավորվեց ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած Ասլանյան դաշինքի առաջին համարը, Վանաձորի նախկին քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը։

Հաշվի առնելով ժամանակահատվածը՝ Մամիկոն Ասլանյանը դիտարկվում է որպես քաղբանտարկյալ․ Լոռու մարզպետը, որը ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն էր, գտնում է, որ ընտրություններն ու պատասխանատվություն կրելը չպետք է իրար խառնել․ Իսկ քաղաքացիների կարծիքները հակասական են․․․․

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն իր խոսքում նշեց, որ սա կարևորագույն իրավիճակ է, որը պետք է լինի իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների ուշադրության կիզակետում․ խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում․ Վանաձոր խոշորոցված համայնքում ստեղծված իրավիճակն անձի խնդիր չէ, այլ խոշորացված համայնքի արդեն ահագնացող խնդիր։

https://migfm.am/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ