Домой ԼՈՒՐԵՐ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

0
ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

 

Անդեմ և կախյալ․ ինչո՞ւ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ Վահագն Խաչատուրյանի վրա

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Ազգային ժողովի 65 պատգամավորներ առաջադրել են ՀՀ նախագահի թեկնածու: Նախագահի ընտրությունը կկայանա սույն թվականի մարտին:

«Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չէ: Հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք նախարարի Ձեր դերակատարումը, և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով միասին աշխատել Կառավարությունում»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նաև հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս պատգամավորները փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական պատճառներով, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատգամավորական լիազորություններն այս պահին կասեցված են, մյուսները գործուղման մեջ են։

Կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածուի հարցում ՔՊ-ում կա ներդաշնակություն։

Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ընդգծելով՝ հասկանում է, թե ինչ է նշանակում առաջադրել թեկնածու:

«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի անձնապես ինձ համար, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից՝ հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը»,- նկատեց նախարարը:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Նրա լիազորությունները պաշտոնապես կասեցվեցին փետրվարի 1-ին: Նույն օրը պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here