Домой ԼՈՒՐԵՐ Բոլորս հավասար ենք, կամ սոցիալական ներառում

Բոլորս հավասար ենք, կամ սոցիալական ներառում

0
Բոլորս հավասար ենք, կամ սոցիալական ներառում

Մերօրյա հասարակության ուժեղ լինելու կարևորագույն նպատակներից է սոցիալական ներառումը: Քանի որ սոցիալական հիմնախնդիրներն առաջանում են սոցիալական մեկուսացման, սոցիալական տարբեր համակարգերից դուրս մղվելու, հասարակական տարբեր գործընթացներին մասնակցելու հնարավորությունների սահմանափակման հետևանքով, հետևաբար, դրա լուծման ճանապարհներից են սոցիալական ներառումն ու ինտեգրումը:
Սոցիալական ներառումը կօգնի մեծացնել սոցիալական մասնակցության հնարավորությունները այն անձանց համար, ովքեր իրենց անհատական առանձնահատկությունների պատճառով հաճախ բախվում են հասարակության ոչ ճիշտ վերաբերմունքին: Մեզնից յուրաքանչյուրը, լինելով հասարակության մի մասնիկը, դառնում է կամ ոչ ճիշտ վերաբերմունքի թիրախ, կամ պատճառ, եթե չունի սոցիալական ներառականության մասին տարրական գիտելիքներ: Մեր հանդիպումը նպատակ ունի քիչ թե շատ լրացնել այդ բացը, հնարավորինս բացառել մարդկանց մեկուսացումը հասարակության մեջ, որին պետք է նպաստի ընտանիքը, դպրոցը, համայնքը, աշխատավայրը և այլն: Մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, օրենքներ, որոնք հստակ խոսում են ներառականության մասին. դիտարկենք հենց թեկուզ ներառական կրթության մասին օրենքը. այն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին է: Մեր այսօրվա նպատակներից մեկն էլ ինտեգրումից դեպի ներառում անցումն է, ինչպես մեր գաղափարներով անցնենք այս կամուրջը և այն դարձնենք գործ, ապա նաև ակտիվորեն տարածենք հասարակության լայն շրջաններում:

We are All Equal or Social Inclusion One of the most important goals of today’s society is social inclusion. As social problems arise due to social isolation, exclusion from different social systems, and limited opportunities to participate in various social processes, social inclusion and integration are therefore one of the ways to solve it. Social inclusion will help to increase the opportunities for social participation for those people who, due to their individual characteristics, often face the wrong attitude of society. Each of us, being a part of society, becomes either a target of ill-treatment or a reason for it, if we do not have basic knowledge on social inclusion. Our meeting aims at filling that gap more or less, excluding the isolation of people in society as much as possible, and this all should be promoted by the family, school, community, workplace, etc. We have many documents, laws that clearly speak about inclusion. Let’s observe the law on inclusive education. It is about children with special educational needs. Today one of our goals is to move from integration to inclusion, to cross this bridge with our ideas and make it an action, and then actively spread it to a wider segment of society.

 

Նարինե Մաթևոսյան, Narine Matevosyan

ՄԻԳ ՀՌԸ

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here