ՄԻԳ FM-ի պատմությունը

Լոռու մարզում օրինական դաշտում ստեղծված եւ մինչ օրս գործող առաջին ռադիոկայանը, որ նույնպես բացվել է հեռուստատեսությանը կից, Վանաձորի «ՄԻԳ» ռադիոկայանն է (նախկինում` «ՄԻԳ»), որի առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1998թ. հուլիսի 30-ին: Փորձնական եթերաշրջանում վանաձորցիները 103.8 հաճախությամբ լսում էին հիմնականում ռուսաստանյան «Նոստալջի» ռադիոկայանի հաղորդումները, որոնք ընդմիջվում էին տեղական լուրերով և գովազդներով: Սակայն 1999թ. մարտից` ամերիկացի լրագրող Ջորջ Պապագանիսի անցկացրած դասընթացներից հետո, «ՄԻԳ»-ը նախընտրեց ողջ օրվա եթերացանկում ընդգրկել բազմաթիվ  սեփական արտադրության հաղորդումներ:
Վանաձորում 103.8 ՄՀց հաճախության համար հայտարարված մրցույթում 2003թ. նոյեմբերի 24-ին Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովը հաղթող ճանաչեց «Լոռու Միգ» ՍՊԸ-ին, որն էլ եթերում հանդես էր գալիս  «Միգ» ռադիոկայան անվանումով:

Եթերացանկում յուրաքանչյուր օր և ամեն ժամ ընդգրկված են բազմաբնույթ ու բազմատեսակ մրցույթներ ու հաղորդումներ: «ՄԻԳ» ռադիոկայանը աշխատում է «երաժշտություն և հաղորդումներ բոլորի համար» ձևաչափում, ինչի շնորհիվ ապահովում է մեծ լսարան: Ռադիոկայանը պատրաստում է մանկական, մարզական, քաղաքական, տնտեսական, զվարճալի, երաժշտական բազմաբնույթ հաղորդումներ: «ՄԻԳ» ռադիոկայանը, բացի լրատվական որոշ թողարկումներից, ոչ կանոնավոր, սակայն պարբերաբար վերահեռարձակում է հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող հաղորդումները: Որպես կանոն, դրանք տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ուղիղ եթերում անցկացվող հարցազրույցներն են և այդ հաղորդումներին ակտիվ մասնակցում են ոչ միայն հեռուստադիտողները, այլ նաև ռադիոլսողները:
2017 թվականին «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊԸ մասնակցել է ՀՌՀ-ի կողմից իրականացված մրցույթին և ամենա բարձր ցուցանիշով հաղթող ճանաչվել, ստանալով Լոռու մարզում հեռարձակվելու իրավունք: Հեռարձակվում է Վանաձոր,Ալավերդի,Սպիտակ,Ստեփանավան,Ախթալա քաղաքներում և մոտ 50 գյուղական համայնքներում, հասանելի է նաև օն-լայն՝ migblog.info կայքում։ Ռադիոկայանը պատրաստում է մանկական, մարզական, քաղաքական, տնտեսական, զվարճալի, երաժշտական բազմաբնույթ հաղորդումներ։ «ՄԻԳ» ռադիոկայանն ապահովում է ինտերակտիվ կապ՝ լսարանի հետ։