Վանաձորում գործող «ՄԻԳ» հեռուստառադիոընկերությունը նշում է իր հիմնադրման 25-ամյակը, և այս կարևոր առիթը բնականաբար չէր կարող վրիպել մարզային իշխանությունների ուշադրությունից: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հրավերով մարզպետարանում այսօր հյուրընկալվել էին ընկերության ղեկավար կազմը և աշխատակիցները: Հյուրընկալման օրը նույնպես պատահական չէր ընտրվել՝ մայիսի 7-ին նշվում է Ռադիոյի միջազգային օրը: Մարզի ղեկավարը շնորհավորեց «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության անձնակազմին ընկերության հիմնադրման 25-ամյակի և Ռադիոյի միջազգային օրվա առթիվ. -«ՄԻԳ»...
 Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին Վանաձորն ունեցավ ակտիվ մասնակցություն։ Ավանդույթի համաձայն՝ առավոտյան ժամը 9:00-ին Վանաձորի Հայքի հրապարակում տրվեց շաբաթօրյակի սկիզբը: Համայնքապետարանի աշխատակազմից ձևավորված 5 խումբ մեկնեց հանձնառված տարածքներ։  Շաբաթօրյակին մասնակցեցին համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների շուրջ 1200 աշխատակիցներ, համատիրությունները և այգիների վարձակալները: Նշենք, որ համապետական շաբաթօրյակին ընդառաջ Վանաձոր համայնքում հայտնաբերվել են ընդհանուր 40 աղբի կուտակման վայրեր, համայնքը բաժանվել է 5 գոտու։ Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավվել...
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գործատուին ՊՇՏ թեստ ներկայացնելու պահանջը հանվել է։ Հայաստանի Հանրապետությունում այժմ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ուստի ուժը կորցրել է աշխատողների աշխատավայր ներկայանալիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնելու պահանջը: Բացի այդ, չեղարկվել են անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային...
Ոստիկանության Նաիրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի երկու բնակիչ Զովունիի մի կիսակառույց շինությունից գողություն են անում: Ապրիլի լույս 25-ի գիշերը նույն բաժանմունքի ծառայողները Զովունիում դարանակալել, իսկ կասկածվողների «ԲՄՎ» մակնիշի մեքենան նկատելուց հետո հետապնդել ու կանգնեցրել են մեքենան: Լոռեցի տղամարդիկ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին: Մեքենայում գողոն կար։ Պարզվել...
Ապրիլի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 100, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 147 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 2-ը՝...
Ապրիլի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրումը՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ Դեբեդ գետից դուրս էր բերել 2-ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: «Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ...
  Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 17։30-ի սահմաններում Ալավերդու Դեբեդ թաղամասի հատվածում գետն է ընկել երկու տարեկան երեխա։ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ծառայությունում դեպքը գրանցել են քաղաքացու ահազանգից հետո։ Վարարած գետը երեխային քշել-տարել է մոտ 2 կմ։ Այդ ընթացքում որոնողական աշխատանքները շարունակել են ինչպես փրկարարները, այնպես էլ սովորական քաղաքացիները։ Երեխային գտել և հիվանդանոց է հասցրել մի երիտասարդ։ Մանրամասները՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=S9w_Wy6xyQ8 ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
Հանրապետության տարածքում` Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Էմանուել Մակրոնը հաղթանակ է տանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Նախնական տվյալներով՝ գործող նախագահը ստացել է ձայների 58,2 տոկոսը: Նրա մրցակից, «Ազգային միասնություն» կուսկացության առաջնորդ Մարին Լե Պենը ստացել է 41,8 տոկոս ձայն: Սա ամենաբարձր արդյունքն է ծայրահեղ աջակողմյան ուժերի համար, հայտնում է RFI-ն: Աջակենտրոն ուժերը չեն անցել: Հասարակական կարծիքի հարցումները մինչեւ վերջին պահն էլ հուշում էին Մակրոնի հաղթանակի մասին, սակայն...
1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրն արդարացիորեն համարվում է գլխավորն ու ամենատպավորիչը բազմաթիվ այլ համանման հուշարձանների շարքում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հայ ազգին միավորող եզակի հուշարձան է: Առաջին անգամ Խորհրդային Հայաստանում պարտադրված երկարատև լռությունից հետո պետական մակարդակով ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոգեկոչվել է 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին: Ոգեկոչման միջոցառումների և...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ